Ժիրայր Սեֆիլյանի կնոջ սահմանադրական իրավունքը ոտնահարվել է. Փաստաբան
Երեկ Ժիրայր Սեֆիլյանի բնակարանի խուզարկության ժամանակ խախտվեց Ժիրայր Սեֆիլյանի կնոջ՝ Նանոր Սեֆիլյանի իրավունքը խուզարկության ժամանակ ներկայացուցիչ ունենալու մասով: (Հոդված 64. Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը):Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց երեկ ձերբակալված քաղաքական գործիչ, «Նոր Հայաստան» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանների խմբի անդամ Տիգրան Հայրապետյանը:
«Ամենազավեշտալին այն էր, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին չհաջողվեց համոզել Քննչական կոմիտեին, որ քաղաքացին սահմանադրական իրավունք ունի խուզարկության ժամանակ ստանալ իրավաբանական օգնություն: Թե ՄԻՊ գրասենյակը չկարողացավ իր լծակներով ազդել քննչական կոմիտեի վրա, իսկ դատախազությունն էլ չպատասխանեց որևէ հեռախոսազանգի: Այսինքն՝ ունենք մի իրավիճակ, որ կա Սահմանադրական իրավունք, բայց Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակը չկարողացավ ազդել, որ օրենքների կատարումն ապահովելու համար ստեղծված դատախազությունը իր գործն անի», -նշեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ նկատելով, որ խուզարկության ժամանակ ընթերականեր եղել են:
«Նույնիսկ ընթերակաները իրավապահների ներկայացուցիչներ են եղել և ոչ թե անկախ անձինք»,-հավելեց նա:
Հարցին, թե ՄԻՊ գրասենյակը թո՞ւյլ էր, որ չկարողացավ ազդել իրավապահ մարմինների վրա՝ մարդու իրավունքները պաշտպանելու համար, փաստաբանը պատասխանեց. «Ոչ, ոչ: Ուղղակի այդ հիմնարկները ավելի շատ չենթարկվող էին: Այսինքն մենք ունենք մի իրավիճակ, որ քաղաքացու սահմանադրական իրավունքներին բանի տեղ դնող չկա»:
Նկատենք, որ այսօր ՄԻՊ աշխատակազմից տեղեկացրին, որ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալման և քրեական հետապնդման հարուցման կապակցությամբ որոշում է կայացվել սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ սկսելու մասին:
Ըստ աղբյուրի, արդեն իսկ պարզաբանումներ են պահանջվել քննություն իրականացնող մարմիններից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչության աշխատակիցներն այցով մեկնել են Ոստիկանության ձերբակալվածների պահման վայր՝ Ժիրայր Սեֆիլյանին տեսակցության:
Սեֆիլյանի հետ հանդիպման մասին է իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ըստ պատգամավորի, Սեֆիլյանը պնդել է, որ իրեն վերագրվող մեղադրանքները անհեթեթ են:
Հարակից հրապարակումներ`
- Սեֆիլյանն ասել է, որ իր հետ ամեն ինչ նորմալ է
- Սեֆիլյանի գրասենյակից առգրավվել են համակարգիչներ, խունացած փաստաթղթեր, դաշտային քարտեզներ
- Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան