
Դեսպան. Միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը Ֆրանսիայի համար առանցքային հարց է
Շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդրումը Ֆրանսիայի համար կարևորագույն, առանցքային հարց է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
«Դրա շնորհիվ հնարավորություն է ընձեռվում վստահության միջոցառումների իրականացման համար: Մենք աջակցում ենք այդ միջոցառումների կենսագործմանը: ԵԱՀԿ-ի շրջանակում այսօր էլ շարունակվում են ակտիվ աշխատանքներն այդ ուղղությամբ»,-ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դիվանագետը:
Նա հույս հայտնեց, որ նման մեխանիզմների ներդրումը թույլ կտա լույս սփռել նաև ապրիլին տեղի ունեցած իրադարձությունների վրա:
Լրագրողի հարցին, թե ինչպես գնահատում Ադրբեջանի դիրքորոշումը հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ, դեսպանն ասաց չի կարող պատասխանել, քանի որ ինքը Հայաստանում, ոչ թե Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն է:
Նա չհամաձայնեց այն տեսակետին, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում միջազգային դիվանգիտությունը թերացավ կամ չաշխատեց: Դեսպանի խոսքով, այս պահին էլ դիվանագետներն ակտիվ աշխատում են, որպեսզի ապրիլյան իրադարձությունները չկրկնվեն:
«Մեր հիմնական խնդիրն այսօր առաջ ընթանալն է, բանակցություններն առաջ տանելը»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի դեսպան. Շշուկներն այլևս չեն համապատասխանում իրականությանը
- Ֆրանսիայի դեսպան. Այն, որ տեղի են ունենում շփումներ, արդեն իսկ լավ նշան է