Ֆրանսիայի դեսպան. Շշուկներն այլևս չեն համապատասխանում իրականությանը
Երևանում շրջանառվող շշուկներն ու խոսակցությունները, թե հայաստանցիները դժվարություններ են ունենում Ֆրանսիայի դեսպանատնից վիզա ստանալու գործում, այլևս չեն համապատասխանում իրականությանը: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
«Ցավում եմ նմանատիպ խոսակցությունների համար: Դրանք չեն համապատասխանում իրականությանը, ավելի ստույգ այլևս չեն համապատասխանում իրականությանը: Գուցե կային խնդիրներ, թնջուկ, բայց հիմա դրանք ճիշտ չեն»,-ասաց դեսպանը:
Նրա ներկայացմամբ, կարճաժամկետ՝ մինչև երեք ամիս տևողությամբ վիզաների տրամադրման համար դիմողների ընդամենը 16.5 տոկոսն է մերժվում: Ինչ վերաբերում է երկարաժամկետ վիզաների տրամադրմանը, ապա 5 դիմողից մեկի հայտը բավարարվում է, եթե բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացված են պահանջներին համապատասխան:
«2015-ից մենք կրճատել ենք վիզաներ ստանալու համար ներկայացրած անհրաժեշտ հայտերի ուսումնասիրման ժամանակահատվածը»,-ասաց նա:
Դեսպանն ասաց, որ հրահագնել է դեսպանատան համապատասխան ծառայություններին ավելի բաց մոտեցում ցուցաբերել նմանատիպ հայտերի նկատմամբ:
«Խոսքը հատկապես վերաբերում է այն մարդկանց, ովքեր տնտեսական, վարչական, մշակութային, կրթական նկատառումներից ելնելով դիմում են դեսպանատուն երակարաժմակետ վիզա ստանալու համար: Եվ մեկ անգամ նշում եմ, որ ցանկացած ոք, ով հյուպատոսական ծառայություն կներկայացնի ճիշտ, ընդգրկուն փաստաթղթեր, մերժվելու պատճառ չի ունենա»,-ասաց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան