Արմավիրի և Արտաշատի քննակենտրոններից այսօր դիմորդներ են հեռացվել
Համեմատած նախորդ տարվա հետ՝ այս տարի միասնական քննությունների խախտումները պակասել են: Panorama.am-ի հետ զյուցում այս մասին ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը՝ նշելով, որ չնայած պակասելուն, եղել են դիմորդներ, որոնց մոտ անգամ մեկից ավելի հեռախոս է հայտնաբերվել:
«Մաթեմատիկայի և բնագիտական չորս առարկաների գծով քննական թեստերում առաջադրանքների թվերն այս տարի փոխվել են, այսինքն, եթե երեխան նախորդ տարիներին կարողանում էր շտեմարանի վերջին պատասխանները ծածկագրել, բերել և օգտվել, հիմա չեն կարող, քանի որ այդ թվերը փոխվել են»,-նշեց Գ. Մելիքյանը:
Խստացվել է նաև բջջային հեռախոսներ հայտնաբերելու կարգը. Եթե մինչ այս դիմորդին նկատում էին հեռախոսից օգտվելիս, առաջին անգամ նախազգուշացնում էին, երկրորդի դեպքում՝ հեռացնում, ապա այս տարի հեռախոս հայտաբերելիս անմիջապես հեռացվում է քննակենտրոնից՝ անկախ այն բանից՝ օգտվել է, թե ոչ:
Բանախոսը մասնավորապես առանձնացրեց «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների այսօրվա քննության ժամանակ հայտնաբերած երկու խախտումները. «Այսօր Արմավիրում մեկ դիմորդ հեռացվել է հեռախոս ունենալու պատճառով, Արտաշատում էլ՝ ժամացույցի մեջ ծածկագիր պահելու համար»:
Ինչ վերաբերում է հունիսի 17-ին կայացած «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության նախնական արդյունքներին՝ Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, որ առարկայից քննություն հանձնած դիմորդների 51 տոկոսը ստացել են միջին՝ 7,5-13 գնահատականներ, «կտրվածների» թիվն անցյալ տարվա համեմատ փոքր-ինչ պակասել է՝ 12,5 տոկոս:
Առարկայի վերջնական արդյունքները քննակերնտրոններում կկախվեն վաղը:
Հարակից հրապարակումներ`
- Վաղը՝ «Հայոց պատմություն» և «Քիմիա»
- Դիմորդները երկրորդ փուլի միասնական քննությունները կհանձնեն հուլիսի 2-8-ը
- Առաջին փուլով 3193 դիմորդ դիմել է Մայր բուհ ընդունվելու համար
- Հայտնի են «Օտար լեզվի» միասնական քննության նախնական արդյունքները
- Հայաստանի և Արցախի դիմորդները վաղը միասնական քննություն կհանձնեն «Մաթեմատիկա» առարկայից
- 68 դիմորդ բողոքարկել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքները
- Դիմորդները՝ հանձնած միասնական քննությունների մասին
- Ֆիզիկայի միասնական քննությունից «կտրվել է» դիմորդների 20,85 տոկոսը
- 5202 դիմորդ վաղը միասնական քննություն կհանձնի «Օտար լեզվից»
- «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննություն հանձնած դիմորդների 7,7 տոկոսն անբավարար է ստացել
- Առաջին երեք միասնական քննության բողոքարկումներն ուղարկվել են ԳԹԿ
- «Երեք տարին մեկ կրկնվում է անհանգստությունս». դիմորդի ծնող
- Հանրապետության 1862 դիմորդ վաղը «Ֆիզիկա» առարկայից քննություն կհանձնի
- 3 առարկայի միասնական քննության արդյունքները հայտնի են
- ԳԹկ-ում տեղադրվել են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի թեստերի արդյունքները
- «Ինձ լավ գիտելիքներ են տվել, այլ հարց է, թե ինչքան եմ վերցրել». դիմորդ Շահեն Հարությունյան
- Վաղը «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից հանրապետությունում քննություն կհանձնի 6267 դիմորդ
- ԼՂՀ ԳԹԿ տնօրեն. Արցախում դիմորդների թիվն ավելացել է
- Բողոքարկումներ առայժմ չկան. ԳԹԿ տնօրեն
- Դիմորդների թիվը նվազել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները