Նավթի համաշխարհային գներն այսօր անկում են գրանցել
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն այսօր անկում են գրանցել: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Ըստ աղբյուրի՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,38%-ով՝ հասնելով 49,18 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի օգոստոսի ֆյուչերսներն էլ անկում են ապրել 0,47%- ով՝ հասնելով բարելի համար 50,41 դոլարի։
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: