Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարությունների ու ՊԵԿ-ի որոշ աշխատակիցներ աշխատավարձից երկու անգամ ավելի շատ պարգևավճար են ստանում. ՀԺ
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների ու Պետեկամուտների կոմիտեի աշխատավարձերն ու հավելավճարը միասին կազմում են մոտ 460 մլն դրամ։ Բայց այս 3 գերատեսչությունների աշխատողների միայն պարգևատրման գումարը 960 մլն դրամ է։ Այսինքն, այս երեք գերատեսչությունների աշխատողները յուրաքանչյուր ամիս երկու անգամ ավելի շատ պարգևավճար են ստանում, քան աշխատավարձ. գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Իհարկե, այդ հաճույքը ոչ բոլոր աշխատողներին է բաժին ընկնում, ինչպես ամենուրեք, այստեղ էլ կան արտոնյալներ, կամ թեկուզ՝ արժանիներ և շարքային աշխատողներ։ Սակայն վճարման տեսակետից դա անհասկանալի իրավիճակ է։ Ինչու են այս գերատեսչություններում իրական վարձատրության չափից եռակի ցածր աշխատավարձ նշանակում։ Սա հավանաբար այս գերատեսչությունների, մասնավորապես ՊԵԿ-ի արտաբյուջետային գումարն է։ ՊԵԿ-ը ոստիկանությունից հետո մեծությամբ երկրորդ արտաբյուջետային բյուջե ունեցող գերատեսչությունն է։ Իսկ այդ գումարները գոյանում են հիմնականում տույժ և տուգանքներից»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա