Իրանի բնակչության կեսը ջրի պակասի հետ կապված խնդիրներ ունի
Իրանում 35 միլիոն մարդ ջրի պակասի հետ կապված խնդիրներ ունի,-իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տեղեկացրել է Իրանի ջրամատակարարման ինժեներական կազմակերպության գլխավոր տնօրեն Համիդ Ռեզա Ջանբազը:
Իրանի ջրամատակարարման ինժեներական կազմակերպության գլխավոր տնօրենը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ջրի պաշարների սակավության հետ կապված խնդիրներին, տեղեկացրել է, որ այս ամառ ջրի պակասը կզգա շուրջ 301 քաղաքի բնակիչ:
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ Իրանի մեծ քաղաքները ջրի հետ կապված խնդիրներ ունեն: Նշենք, որ Իրանի բնակչությունը ներկայում կազմում է շուրջ 80 միլիոն: