Հիմնական ձեռքբերումը դիտորդների թվի ավելացման պայմանավորվածության հստակեցումն է. քաղաքագետ
Պաշտոնական հաղորդագրությունները բավականին շատ էին, և այն ինչ տեղի է ունեցել ներկայացված է հանրությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն՝ անդրադառնալով նախօրեին Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ բանակցություններին:
«Հանդիպումենրը փակ էին, բնականաբար որևէ մեկն այնտեղ մուտք չուներ, միակ մեկնաբանությունը հայկական կողմից արտգործնախարար Նալբանդյանի մեկնաբանությունն էր, որ պատմեց հանդիպումների տրամաբանություն և քննարկումներ ընթացքի մասին»,-նշեց քաղաքագետը:
Քաղաքագետը շեշտեց, որ ըստ էության, ադրբեջանական կողմը չմեկանբանեց հանդիպման արդյունքները, որևէ գնահատական չհնչեցրեց, իսկ Ալիևի խոսքն ուղղված էր ոչ թե հանդիպման մասնակիցներին, այլև սեփական հանրությանը:
«Հանդիպման ավարտին նախագահների ընդունած համատեղ հայտարարությունը ցույց է տալիս, որ վերահաստատում են Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունը և աշխատանքեր են տարվում բանակցային գործընթաց սկսելու»,-ասաց Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետն այդ աշխատանքները բաժանում է երկու մասի՝ առաջինը սահմանում իրավիճակի վերահսկողության, երկրորդը քաղաքական ձևաչափի կիրառում:
Նրա խոսքով՝ թե Վիեննան, թե Պետերբուրգը դեռևս լուծում են այս աշխատանքների առաջին մասը՝ այսինքն՝ ամեն ինչ անում են, որպեսզի սահմանում լինի անվտանգ. «Կարծում եմ, որ Պետերբուրգի հիմնական ձեռքբերումն այն էր, որ հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել դիտորդների թվի մեծացման հարցում: Իսկ նման եռակողմ հանդիպումները, կապ չունի թե ում միջնորդությամբ, բոլոր դեպքերում կարող են օգնել, նպաստել, որպեսզի բանակցային գործընթացը հնարավորինս շուտ սկսվի»:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը գտնում է, որ այս փուլում կարևոր է Ադրբեջանին զսպելը, թեկուզ քաղաքական ճանապարհով, և դա Վիեննայում արվեց համանախագահների մակարդակով, Պետերբուգում՝ ՌԴ նախագահի մակարդակով:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախաձեռնողականությամբ հանդես գալուն՝ քաղաքագետը նշեց. «Ռուսաստանը մեծ ձեռքբերում է համարում այն փաստը, որ իրենց միջնորդությամբ է հաջողվել կասեցնել ապրիլյան իրադարձությունները և միջազգային հանրությանը ներկայանում է որպես խաղարարար, որը ունի պոտենցիալ՝ պատերազմի վերսկսումը կանխելու: Չեմ կարծում, որ այս բոլոր քայլերից հետո Ռուսաստանը ամեն ինչ չի անի, որ այդ պատերազմը չվերսկսի»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի լայնածավալ զորավարժություններ անցկացնելուն՝ նա նշեց, որ դրանց հիմքում շանտաժի և վախեցնելու տրամաբանություն կա, և սա նույպես խնդիր է, որ կարող է գրավել պաշտոնական Մոսկվայի ուշադրությունը:
Ըստ քաղաքագետի՝ միայն հանդիպումների շարունակական դառնալը առաջընթաց չի կարելի համարել, դրանք պետք է արդյունքներ տան, եթե արդյունքներ լինի՝ նախագահների մեկ երկու հանդիպումն էլ տարվա մեջ բավարար է:
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Մինասյան. Նախագահների հանդիպման արդյունքները և ընթացքը մեծ մասամբ սպասելի էին
- Պաշտոնական Ստեփանակերտը՝ սանկտպետերբուրգյան հանդիպման մասին
- Չեմ կարծում, որ հանդիպումներից առաջ զորավարժություններ անցկացնելը կառուցողական մոտեցում է. Նալբանդյան
- Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
- Մեկնարկեց եռակողմ հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին