Եվրոպան պետք է վերջ դնի Ալիևի ռեժիմին. Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎում
«Դժբախտաբար, այստեղ` Եվրոպայի Խորհրդում, դեռ կան անդամ պետություններ այնպիսի ռեժիմներով, որոնք խիստ անհանդուրժողական և ռասիստական քաղաքականություն են վարում էթնիկ խմբերի, ազգությունների և մի շարք երկրիների նկատմամբ` ահ ու սարսափ տարածելով նրանց հանդեպ»,-ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նաիրիա Կարապետյանը:
ԱԺ պատգամավորը նշել է, որ կան բազում ապացույցներ, թե ինչպես է Ադրբեջանը ջախջախում և վերացնում հին հայկական մշակութային ժառանգությունը:
«Մի ստեք Եվրոպային: Խոսքերիս ամենածանրակշիռ հաստատումն է Եվրոպական հանձնաժողովի զեկույցը` Ադրբեջանի կողմից ցուցաբերված ռասիզմի և անհանդուրժողականության դեմ (ՌԱԵՀ): Այս զեկույցի 25-րդ հոդվածում մենք կարդում ենք, «Անդրբեջանցիների մի ամբողջ սերունդ մեծացել է` հայկական ագրեսիայի մասին մշտական հռետորաբանություն լսելով: 2012թ-ին արված ուսումնասիրության համաձայն` ադրբեջանցիների 91% Հայասատնը իրենց ամենամեծ թշնամին են համարում»: Միևնույն տեղում մենք կարող ենք գտնել նաև հետևյալը` «Այլ աղբյուրների համաձայն` գոյություն ունի նաև ներքաղաքական կոնֆլիկտ, և ադրբեջանական ղեկավարությունը, կրթական համակարգը և ԶԼՄ-ները շատ բեղմնավոր են հայերին զրպարտելու հարցում: Քաղաքական հակառակորներին հաճախ մեղադրում են հայկական արմատներ ունենալու և հայկական աղբյուրներից գումար ստանալու մեջ»»:
Ն. Կարապետյանն ընդգծել է, որ սա դեռ ամենը չէ: Կան բազմաթիվ օրինակներ, որ դպրոցական ծրագրում առկա են տարբեր առաջադրանքներ և խաղեր, որոնք բովանդակությունը հայերի հանդեպ չափից շատ ատելությունն է: Դպրոցական երեխաները վաղ տարիքից սովորում են թշնամի ունենալ, և այդ թշնամին հանդիսանում են հայերը:
Եվրոպայի Խորհրդի համար ամենևին էլ անակնկալ չէ, որ ՌԱԵՀ-ը իր զեկույցի մեջ նույնպես հիշատակում է Ռամիլ Սաֆարովի դեպքը, դեպք, որը հիմք է հանդիսացել այստեղ, Եվրոպայի Խորհրդում, Մեծ Բրիտանիային պատգամավոր պարոն Չոփի կողմից արված ԵԽԽՎ զեկույցի 13540 փաստաթղթղի համար, այն է «Դատապարտված անձանց փոխանցելու մասին Կոնվենցիայի չարաշահումը կանխելու համար միջոցներ»:
Եվրոպացի գործընկերներին նա հիշեցրել է, որ ադրբեջանցի սպա` Ռամիլ Սաֆարովը, ՆԱՏՕ-ի սեմինարի ժամանակ սպանել էր իր հայ գործընկերոջը` Գուրգեն Մարգարյանին, մինչ նա քնած էր, միայն վերջինիս հայ լինելու պատճառով: Կարճ ժամանակ անց նրան հունգարական բանտից տեղափոխել էին Ադրբեջան, որտեղ նա պետք է կրեր ցմահ ազատազրկումը` Բուդապեշտի դատարանի կողմից 2004թ-ին հայ սպային սպանելու համար վճիռի համաձայն: Բայց, հասնելով Ադրբեջան, Ռամիլ Սաֆարովը անմիջապես ազատ արձակվեց, ստացավ մայորի կոչում, բնակարան և վճար, որը նա չէր ստացել Հունգարիայում բանտարկված լինելու պատճառով: Դա այսպես կոչված հերոսի փառաբանման քայլ էր նախագահ Ալիևի կողմից:
Կարապետյանը հիշեցրել է նաև թարմ դեպքի մասին. բոլորովին վերջերս մեկ այլ մարդասպան` ադրբեջանցի սպա, ով գլխատել էր Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայող Քյարամ Սլոյանին և, նկարվելով նրա գլխի հետ, տարածել լուսանկարները համացանցում, նույնպես փառաբանվել էր և պարգևատրվել նախագահ Ալիևի կողմից:
«Նման տեսակի ռասիզմը առաջին հերթին սկսվում է բարձրաստիճան պաշտոնյաներից:
Սրանք միայն հայերի հանդեպ ռասիզմի և անհանդուրժողականության օրինակներն են:
Ես կոչ եմ անում Խորհրդարանական վեհաժողովին վերջ դնել այսօրինակ երևույթներին, ասել վերջ դնել նացիզմին, վերջ դնել ռասիզմին, վերջ դնել Ալիևի ռեժիմին»,-ելույթն այսպես է ավարտել ԱԺ պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Հերմինե Նաղդալյանը՝ ԵԽԽՎ-ում. Առաջարկում եմ կասեցնել Ադրբեջանի անդամակցությունը ԵԽԽՎ-ին
- Այսօր մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին