Քաղաքական 11:37 21/06/2016

Պաշտոնական Ստեփանակերտը՝ սանկտպետերբուրգյան հանդիպման մասին

«Այն է, ինչ կանխատեսում էինք», -այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների շրջանակում կայացած հանդիպումները:

Նախագահների հայտարարության մեջ նշվում էր. «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության նախագահները վերահաստատեցին Վիեննայում ս.թ. մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին մասնավորապես մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը: Նրանք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ: Կայացավ կարգավորման առանցքային/բովանդակային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում»:

«Ամենակարևորը՝ նշվել է խաղաղ կարգավորմանն այլընտրանք չլինելու փաստը, իսկ սա առանցքային բաղադրամաս է, և անհրաժեշտ է լինելու շարունակել աշխատանքներն այս ուղղությամբ», -մեզ հետ զրույցում նկատեց պարոն Բաբայանը:

Անդրադառնալով շփման գծում մեխանիզմների ներդրման ու նաև միջազգային դիտորդների թվաքանակի ավելացման հարցում է պայմանավորվածությանը, Բաբայանը նկատեց, որ մեխանիզմների մեջ պետք է լինեն տեխնիկական բաղադրիչներ, օրինակ՝ սարքավորումների տեղադրում սահմանի երկայնքով, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնում:

«Ըստ երևույթին, առաջնայինը համարել են կադրային խնդրի լուծումը, այսինքն՝ համալրել մասնագետներով ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, ինչը ճիշտ է: Մենք, իհարկե, հասկանում ենք՝ ում հետ գործ ունենք, Ադրբեջանի պես պետությունը ամեն ինչ անելու է խոչընդոտելու բանակցային գործընթացը, բայց այնուամենայնիվ, պետք է աշխատել այս ուղղությամբ», -հավելեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Ըստ նրա, ճիշտ է շփման գծում համեմատաբար հանգիստ է իրավիճակը, բայց փոխարենը հանգիստ չէ տեղեկատվական դաշտում և այստեղ էլ Ադրբեջանը «նույն ագրեսիվ վարքագիծն է դրսևորում»:

Այդուհանդերձ, ի՞նչ ակնկալիքներ ունի պաշտոնական Ստեփանակերտն այս հանդիպումից հարցին ի պատասխան, Դավիթ Բաբայանը նկատեց, որ երկար բանակցային գործընթաց է սպասվում կողմերի ստանձնած պարտավորություններն իրականացնելու համար և շատ հնարավոր է, որ ինչ-որ պահի Ադրբեջանը խոչընդոտի դրան:

«Ընդհանուր պայմանավորվածությունը կարծես՝ կա, և հիմա ընդհանուրից պետք է անցնել մասնավորի: Գրասնեյակի համալրումը կադրերով համեմատաբար հեշտ է անցնելու: Ավելի դժվար է լինելու տեխնիկական միջոցների տեղադրումը, քանի որ Ադրբեջանը խոչընդոտելու է, ինքն է չէ՞ խախտում, ինքն էլ պետք է դեմ լինի այդ գործընթացներին: Դեռևս պետք է մշակվեն այդ մեխանիզմները, հետո փորձ կատարվի կիրառել այն, հետո գոնե ֆիքսել զինադադարի ռեժիմի խախտումները՝ ով է արել, երբ է արել, ինչ վայրում: Հետո փորձել պատասխանատվության կանչել այն կողմին, որը մեղավոր է խախտման համար: Իսկ սա, տեսեք, ինչ երկարատև ու բարդ գործընթաց է:

Հետո սկսելու են սպեկուլյացիաներ, Ադրբեջանն ասելու է՝ ես չեմ կրակել, սա էնպես, նա էնպես և այլն: Բայց այլ տարբերակ չկա, մինչև այս ստորին օղակում, որը նույնպես շատ կարևոր է ու երկար տարիներ շատ անտեսված է եղել, մինչև այստեղ որևէ լուրջ քայլ չկատարվի, անհնարին է լինելու խոսել կարգավորման այլ շերտերում ինչ-որ հաջողությունների մասին», -կարծիք հայտնեց Դավիթ Բաբայանը:

Դիտարկմանը, թե լավատեսական տրամադրություններ Արցախում չկան, Արցախի նախագահի մամուլի խոսնակը արձագանքեց. «Մենք ավելի շատ իրատեսական ենք, քանի որ գիտենք ում հետ գործ ունենք, գիտենք, որ դա շատ բարդ խնդիր է, բայց պետք է աշխատենք այս ուղղությամբ, քանի որ ուրիշ ճար չկա, պարզապես»:

Հիշեցնենք՝ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը ու դրա արդյունքներով ընդունվել էր համատեղ հայտարարություն:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}