Դիսնեյան մուլտֆիլմերի արքայադուստրերը խանգարում են աղջիկներին զարգանալ. Գիտնականներ
Դիսնեյան մուլտֆիլմերը արքայադուստրերի մասին աղջիկ երեխաների մոտ մի քանի ստերեոտիպեր են առաջացնում տիպիկ կանացի վարքագծի առումով, ինչն էլ խանգարում է նրանց հաջողությունների հասնել մաթեմատիկայի և ճշգրիտ գիտության բնագավառներում: Նման եզրահանգման եկել են գիտնականները, որոնք իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են «Child Development» ամսագրում, գրել է «РИА Новости» գործակալությունը:
«Այդ հետազոտությունը փոխել է ինձ՝ ինչպես եմ ես խոսում իմ դստեր հետ, ինչերի վրա եմ ուշադրություն դարձնում և, ընդհանուր առմամբ, այն դրականորեն է անդրադարձել իմ ծնողական որակների վրա: Սովորաբար այնպես չէ, որ իմ գիտական հետազոտությունների արդյունքները ազդեցություն են ունեցել իմ անձնական կյանքի վրա, և սա ինձ հետ առաջին անգամն էր», -հայտարարել է ԱՄՆ Բրիհեմ Յանգ համալսարանից Սառա Քոյնը:
Քոյնը և նրա գործընկերները հետևել են, թե ինչպես են իրենց պահել նախադպրոցական տարիքից բարձր 100 աղջիկներ և տղաներ, որոնց մեծ մասը մշտապես դիտել է դիսնեյան արքայադուստրեր մուլտֆիլմը: Մոնիտորինգի ընթացքում գիտնականները մշտապես հետաքրքրվել են, թե ինչ են դիտում և ինչով են խաղում երեխաները: Ինչպես նաև անցկացրել են սոցհարցումներ ու որոշել տալ բարդ խնդիրներ:
Այդ փորձը ցույց է տվել, որ համարյա բոլոր երեխաները՝ գրեթե բոլոր աղջիկները և տղաների ավելի քան 85 տոկոսը, դիտել են Դիսնեյի մուլտֆիլմերը: Նրանց վարքագծի վրա այդ մուլտֆիլմերն ազդել են տարբեր կերպ. դրանց դիտելուց մեկ ամիս հետո արդեն աղջիկների կեսը սկսել են խաղալ բացառապես արքայադուստր տիկնիկներով, այն դեպքում, երբ տղաների միայն 4 տոկոսն է դիպչել նման խաղալիքների:
Նման խաղալիքներով ու մուլտֆիլմերով տարված լինելը, ըստ գիտնականների, արդեն մեկ տարի հետո աղջիկների մեջ արմատավորում է կանացի վարքագծի ստերեոտիպ: Բացի այդ, աղջիկ երեխաները սկսում են մտածել, թե իրենց և տղաների միջև վարքագծի, դաստիարակության և հնարավորությունների հարցում կան անհաղթահարելի տարբերություններ:
Այդուհանդերձ ամենավտանգավոր արդյունքը, ըստ Քոյնի, այն է եղել, որ դիսնեյան արքայադուստրերը աղջիկներին շեղել են, և նրանք հակված չեն դեպի մաթեմատիկան ու ճշգրիտ գիտություններ: Հոգեբանի կարծիքով, դա կարող է խոչընդոտել նրանց զարգացմանը և կարիերայում առաջընթացին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին