ՀԽ անդամները Հարկային օրենսգրքի վերաբերյալ մտահոգություններ են հայտնել
Հանրային խորհրդում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Հարկային օրենսգրքի վերաբերյալ, որտեղ մասնակիցները բարձրացրել են մի շարք դրույթների հետ կապված իրենց մտահոգությունները:
ՀԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մինչ այդ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որի կազմում ընգրկվել էին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, խորհրդի անդամներ Սամվել Ճզմաչյանը, Վազգեն Սաֆարյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Հովիկ Մուսայելյանը, Արմեն Բալդրյանը և Հովհաննես Թադևոսյանը:
Եկամտահարկի նոր դրույքաչափերի կիրառման տեսանկյունից քննարկվել է մասնավորապես ՏՏ ոլորտի և բանկային համակարգի աշխատողների վրա հարկային բեռի ավելացման հարցը:
Խիստ մտահոգություն է առաջացրել նաև շրջանառության հարկի շեմի նվազումը, որը, ըստ ՀԽ անդամների, լուրջ վնաս կարող է հասցնել փոքր և միջին ձեռնարկատերերին` հանգեցնելով սոցիալական ծանր հետևանքների:
Ներկաները կարևորել են առհասարակ Հայաստանում հարկահավաքման ոլորտում նոր մոտեցումների ընդունման անհրաժեշտությունը` նկատելով, սակայն, որ այդ առումով Հարկային օրենսգրքի ընդունմամբ որևէ փոփոխություն տեղի չի ունենում, այլ ընդամենը թվերն են փոփոխվում` նոր սոցիալական լարվածության հեռանկարով:
Աշխատանքային խմբի անդամները պայմանավորվել են համապատասխան փաստաթուղթ մշակել, որը կներկայացվի Հանրային խորհրդի փոքր խորհրդի` հունիսի 23-ին տեղի ունենալիք նիստին, որից հետո Հանրային խորհրդում տեղի կունենա լայն քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, և այդ ամենի արդյունքում ձևավորված դիրքորոշումն ու առաջարկները կներկայացվեն ՀՀ նախագահին ու կառավարության ղեկավարին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան