Ռուսաստանը փորձում է խաղաղ գործընթացի նախաձեռնությունը որոշ չափով իր վրա վերցնել. Սաֆրաստյան
Սանկտ Պետերբուրգում արվել է շատ փոքր քայլ, բայց ճիշտ ուղղությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն՝ անդրադառնաոլով Սարգսյան-Ալիև հետապրիլյան երկրորդ հանդիպմանը:
«Դեռևս անորոշ է՝ որքանով են ավելացնելու դիտորդները, ինչ ֆինանսավորմամբ, պետք է սպասել, որ քայլերն այս ուղղությամբ ավելի հստակ կլինեն և կշարունակվեն»,-նշեց Սաֆրաստյանը:
Սակայն նրա խոսքով՝ չպետք է մոռանալ, որ գործ ունենք Ադրբեջանի հետ, որն անկանխատեսելի է և ամեն կերպ աշխատում է խաղաղ գործընթացի վրա ազդել. «Դժվար է անկնկալել, հույս ունենալ, որ Ալիևը չի շարունակի իր քաղաքականությունը, որի նպատակն է վիժեցնել խաղաղ գործընթացը»:
Ըստ Սաֆրաստյանի՝ Ռուսաստանն ակնհայտորեն փորձում է խաղաղ գործընթացի նախաձեռնությունը որոշ չափով իր վրա վերցնել. «Ռուսաստանը, հանդես գալով այս հանդիպման նախաձեռնությամբ, պետք է ամեն ինչ աներ, որ գոնե մի փոքրիկ առաջընթաց լիներ և դա եղավ դիտորդների թվի ավելացման ձևով»:
Գնահատելով Ադրբեջանի վերջին տարիների քաղաքականությունը՝ արևելագետն արձանագրեց, որ նրանք ընտրել են խաղաղ գործընթացի վրա ճնշում գործադրելու իրենց ռազմավարությունը, ինչի մասին վկայում են նաև վերջին լայնածավալ զորավարժությունները:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԵԱՏՄ մեջ ընդգրկվելուն՝ Սաֆրաստյանի դիտարկմամբ, Ռուսաստանը ձգտում է դրան, բայց մյուս կողմից էլ համոզված է, որ Ադրբեջանը չի գնա դրան, քանի որ կնշանակի իր նավթի և գազի պաշարների եկամուտների օգտագործման սահմանափակում:
Հարակից հրապարակումներ`
- Հիմնական ձեռքբերումը դիտորդների թվի ավելացման պայմանավորվածության հստակեցումն է. քաղաքագետ
- Սերգեյ Մինասյան. Նախագահների հանդիպման արդյունքները և ընթացքը մեծ մասամբ սպասելի էին
- Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
- Մեկնարկեց եռակողմ հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան