«Անկախության օրը» ֆիլմի ռեժիսորը «Փառքի արահետում» աստղ կունենա
Գերմանացի ռեժիսոր Ռոլանդ Էմմերիխը (Roland Emmerich), որը հայտնի է «Անկախության օրը» ֆիլմով Հոլիվուդի Փառքի արահետում արդեն աստղ ունի:
Reuters-ի փոխանցմամբ, Փառքի արահետում հունիսի 20-ին ռեժիսորը ցեմենտի վրա իր ձեռքերի ու ոտքերի հետքն է թողել: Դրանից որոշ ժամանակ անց, ռեժիսորը ռեժիսորը Փառքի արահետում կունենա իր աստղը:
«Իրականում ես շատ էմոցիոնալ եմ: Սա ավելին է, քան լինել Հոլիվուդի պատմության մի մասը և սա պատահում է մի մարդու հետ, որը ծնվել է Գերմանիայում, Շտուտգարդում: Սա շատ կարևոր իրադարձություն է ինձ համար», -լրատվամիջոցի փոխանցմամբ, ասել է Էմմերիխը:
Գերմանացի ռեժիսորը հայտնի է «Սպիտակ տան առումը», «Հայրենասերը», «Անկախության օրը» ֆիլմերով: