Փարիզում Պրիմիտիվ արվեստի թանգարանը անվանվել է Ժակ Շիրակի պատվին
Փարիզում պրիմիտիվ արվեստի թանգարանը բացումից տաս տարի անց փոխել է անունը: Այժմ այն կոչվում է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի անունով: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Նախօրեին բացվել է «Ժակ Շիրակ կամ մշակույթի երկոսություն» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը նվիրված է թանգարանի բացման 10-ամյակին: 150 ցուցանմուշի միջոցով ներկայացվում է վաղ քաղաքակրթության նկատմամբ երկրի նախկին նախագահի համակրանքը:
Ցուցահանդեսի բացմանը Ժակ Շիրակը ներկա չի եղել, առողջությունը թույլ չի տվել, բայց մասնակցել են նրա կինը, դուստրն ու թոռը: Ներկա է եղել նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Թանգարանում մեկ հարկի տակ են հավաքված պրիմիտիվ արվեստի հարյուր հազարավոր օրինակներ աշխարհի տարբեր մասերից: