Ֆրանսիայի դեսպան. Այն, որ տեղի են ունենում շփումներ, արդեն իսկ լավ նշան է
Փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպում են, տեղի են ունենում շփումներ, արդեն իսկ լավ նշան է: Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ անդրադառնլով երեկ Ռուսաստանում կայացած Սարգսյան-Պուտին-Ալիև բանակցություններին:
Նա ընդգծեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների երկու հանդիպում՝ նախ Վինեննայում, իսկ երեկ՝ Սանկտ Պետերբուրգում: Առաջին ագամ ամերիկյան դիվանագիտության, երկրորդ անգամ՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ:
«Չխորանալով հարցերի մեջ՝ կարող եմ նշել, որ երկու պետությունների նախագահները հանդիպում են, տեղի են ունենում շփումներ, որոնք միտված են վստահության միջոցառումների ամրապնդմանը:
Դա արդեն իսկ լավ նշան է, որովհետև առանց երկխոսության չի կարող լինել քաղաքական լուծում, չի կարող լինել միմյանց ճանաչելու գործընթաց, հետևաբար չի կարող լինել հակառակ կողմի դիրքորոշումներն ընկալելու գործընթաց»,-ասաց դեսպանը:
Անդրադառնալով հանդիպմանը հաջորդած հայտարարությանը, դեսպանը կարևորեց կանոնավոր շփումների անցկացման վերաբերյալ հատվածը:
«Դա լավ ու բարի նախաձեռնություն է: Ես՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի ներկայացուցիչ կարող եմ մեկ անգամ ևս ընդգծել Ֆրանսիայի պատրաստակամությունը աջակցել բանակցային գործընթացին»,-ասաց դեսպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան