Լ. Ալավերդյան. Սանկտ Պետերբուրգի հանդիպումը չի մոտեցնում կոնֆլիկտի լուծումը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի դերակատարությունը դեռ երկար ժամանակ կմնա բավականին զգալի,- անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, լրագրողներին նման տեսակետ հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լրիսա Ալավերդյանը:
«Առանց նրա ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև միջազգային հանրությունը՝ Եվրոպան ու Ամերիկան չեն կարող անել ավելին, քան անում է Ռուսաստանը»,-ասաց Լ. Ալավերդյանը:
Նրա գնահատմամբ, եռակողմ հանդիպումը չի մոտեցնում կոնֆլիկիտի լուծումը:
Ասուլիսի մյուս բանախոս քաղաքագետ Աղասի Ենոքյանի որակմամբ, ԼՂ հակամարտությունը Արևմուտքի և Ռուսաստանի համար մրցադաշտ է դարձել:
«Այստեղ լավն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամեն դեպքում գնացին այնտեղ, ճիշտ է չմասնակցեցին հանդիպմանը, դա փոքր ինչ թուլացրեց լարվածությունը»,-ասաց քաղաքագետը:
Նրանց այլ դիտարկումները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Վահրամ Աթանեսյան. Սանկտ Պետերբուրգում քննարկումներն ավելի առարկայական են դարձել
- Սերգեյ Մինասյան. Նախագահների հանդիպման արդյունքները և ընթացքը մեծ մասամբ սպասելի էին
- Պաշտոնական Ստեփանակերտը՝ սանկտպետերբուրգյան հանդիպման մասին
- Չեմ կարծում, որ հանդիպումներից առաջ զորավարժություններ անցկացնելը կառուցողական մոտեցում է. Նալբանդյան
- Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
- «Հանդիպումը կառուցողական մթնոլորտում էր». Նալբանդյանը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին
- Սերժ Սարգսյան. Շատ ուրախ կլինեինք, եթե կարողանայինք շարժվել Վիեննայի պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ