Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիները կդիմեն դատարան
Միջազգային մեգա-աստղ Էրոս Ռամազոտիի մենահամերգը Երևանում նախատեսված էր ապրիլի 26-ին: Համերգը, ինչպես հիշում ենք, չկայացավ: Մինչ այս պահը տոմս գնած քաղաքացիներին չեն վերադարձվել տոմսերի գումարները: Նախապես հայտարարվել էր, որ տոմսերի գումարի վերադարձը սկսելու է մայիսի 26-ից: Հետո ժամկետը հետաձգվեց: Հիմա «Ֆորպոստարտ Պրոդաքշըն» ընկերությունը հայտարարում է, որ տոմսերի գումարները կարող են վերադարձնել միայն սեպտեմբերից սկսած:
Գայանե Դեմիրչյանը համերգի տոմսեր գնած քաղաքացիներից մեկն է՝ մասնագիտությամբ իրավաբան: Չորս տոմսի համար վճարել է 60 հազար դրամ: Նա պատրաստվում է դիմել դատարան, այդ միջոցով վերադարձնելու գումարը: Տուժած քաղաքացիներին կոչ է անում միանալ իրեն՝ ներկայացնելու կոլեկտիվ հայց:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը լրագրողների հետ հանդիպմանը հույս հայտնեց, գոնե այս հարցում մեր արդարադատության համակարգը կշարժվի օրենքով:
«Իսկ օրենքը միանշանակ սպառողների կողմն է»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիների փոխհատուցումը կիրականացվի մայիսի 26-ից հուլիսի 26-ը
- Ռուսական ընկերությունը Ռամազոտիից պատրաստվում է 5 մլն եվրո պահանջել
- Ռամազոտիի տոմսերի պահով «Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ը իր խնդիրները շարունակում է ներկայացնել որպես գնորդներինը
- Շանհայից՝ սիրով՝ երևանյան Ռամազոտիին
- Զառա Մխեյան. Ռամազոտիի համերգի չեղյալ լինելու դեպքում վնասները հատուցման պատասխանատվություն չենք կրում
- Զառա Մխեյան. Փորձում ենք փրկել Ռամազոտիի երևանյան համերգը
- Դ. Գրիգորյան. Էրոս Ռամազոտիի երևանյան համերգի տոմսերի վաճառքը շարունակվում է
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան