Իրանի ԱԳՆ. Միջուկային համաձայնությունը բեկանման ենթակա չէ
Ոչ ոք չի կարող պատռել միջուկային համաձայնությունը,-իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն այսօր Փարիզ կատարած այցի շրջանակներում Ֆրանսիայի Սենատի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովում ունեցած ելույթում, անդրադառնալով ամերիկյան որոշ քաղաքական շրջանակների կողմից միջուկային հարցի շուրջ շահարկումներին, մասնավորապես նշել է. «Ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ Ֆրանսիայում կային խմբեր, որոնք ցանկանում էին, որպեսզի համաձայնություն չլիներ, սակայն այսօր մենք ունենք համաձայնություն, որը հաստատվել է ինչպես «5+1 խմբի», այնպես էլ ՄԱԿ-ի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից»:
«Ոչ ոք չի կարող պատռել միջուկային համաձայնությունը կամ կրկնել միջուկային խնդրի կարգավորման շուրջ տեղի ունեցած բանակցությունները»,-հավելել է Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի ԱԳ նախարարը, անդրադառնալով միջուկային համաձայնությունից հետո ֆրանս-իրանական հարաբերություններին, նկատել է, որ դրանք կարող են օրինակ լինել մյուս երկրների համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները