Հռոմի պապի այցը Հայաստան ընդգծում է համայն հայության հետ իր մտերմությունը. Ֆեդերիկո Լոմբարդի
Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցելությունը Հայաստան ընդգծում է նրա ցանկությունը` ցույց տալ իր մտերմությունը ողջ հայ ժողովրդի հետ, որն այդքան շատ է տառապել իր երկար պատմության ընթացքում: Այս մասին Radio Vatican-ի հաղորդմամբ` լրագրողներին երեքշաբթի հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Հայր Ֆեդերիկո Լոմբարդին` խոսելով Հռոմի պապի Հայաստան կատարելիք եռօրյա այցի մասին:
Հունիսի 24-ին մեկնարկող այցի ընթացքում Հռոմի պապը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կհանդիպի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հետ:
Radio Vatican-ի փոխանցմամբ` Հայր Լոմբարդին հայտնել է, որ Հռոմի պապի հետ Հայաստան մեկնող լրագրողների շարքում լինելու է Եվանգելինա Հիմիթյանը, ով Ֆրանցիսկոս պապի` Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս եղած տարիներին նրա ընկեր հայ քահանայի դուստրն է: Ըստ Հայր Լոմբարդիի` լրագրողի պապիկն ու տատիկն Օսմանյան կայսրությունում հայերի հետապնդումների ականատես են եղել և փրկվել են թուրք գյուղացիների օգնությամբ, ովքեր նրանց պաշտպանել են:
Այցելության ընթացքում Ֆրանցիսկոս պապը կայցելի Գյումրի, որտեղ բացօթյա պատարագ կմատուցի, այնուհետև կվերադառնա Երևան։ Այցի վերջին օրը Ֆրանցիսկոս պապը կայցելի Խոր Վիրապ, որտեղ Արարատ լեռան ուղղությամբ աղավնիներ բաց կթողնի:
Հարակից հրապարակումներ`
- The Catholic Register. Հռոմի Ֆրանցիսկոս պապն էկումենիկ հարաբերություններ է հաստատում հայերի հետ
- Հռոմի Պապի այցը Հայաստան լուսաբանելու համար հավատարմագրվել է շուրջ 600 լրագրող
- Հրապարակվել է Հռոմի պապի՝ Հայաստան այցի ժամանակացույցը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին