Ռուսաստանի համար կարևոր էր ֆիքսել իր բացառիկ դերակատարությունը. Ս. Սաֆարյան
«Սանկտ Պետերբուրգում հանդիպումը թերևս ավելի շատ Մոսկվայի կամ Կրեմլի քաղաքական ամբիցիաները բավարարող մի բան էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ երբեք չպետք է նման հանդիպումները բանակցություններ անվանել, բանակցում են այն երկրի հետ, որը հարգում է իր պարտականությունները:
«Հանդիպման բովանդակություից նկատելի է, որ ՌԴ նախագահին հաջողվեց լեգիտիմ դարձնել իր հովանու ներքո կազմակերպվող եռակողմ հանդիումները: Ցավալիոներն պետք է խոստովանենք, որ վերադարձել ենք 2008 թվական, երբ սկիզբ դրվեց եռակողմ հանդիպումներին»,-նշեց Սաֆարյանը:
Նրա դիտարկմամբ՝ հանդիպմանն ավելի շատ իրենց խնդիրները լուծեցին Ռուսաստանն ու համանագահ մյուս երկրները, քան հակամարտող կողմերը. «Ռուսաստանի համար կարևոր էր ֆիքսել իր բացառիկ դերակատարությունը: Հայակական կողմն այս հանդիպումից կարող է բավարարվել մի բանով, որ Վիեննայի օրակարգը դոմինանտ ճանաչվեց»:
Նա նաև վստահություն հայտնեց, որ երբեք որևէ ակնկալիք չի կարելի ունենալ, թե Ռուսաստանի նախագահի կողմից կազմակերպված որևէ հանդիպմանը ԼՂՀ ներկայացուցիչ ներկա կլինի. «Երևանն իր պահանջում պետք է համառ լինի, ի վերջո կարգավորման մասին խոսք չի կարող լինել առանց ԼՂՀ կողմի»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին