Պարզապես այլևս չեմ ուզում քաղաքապետ աշխատել. Վանաձորի քաղաքապետ
Աշնանը կայանալիք Վանաձորի քաղաքապետի ընտրություններում Հանրապետական կուսակցությունն առաջադրել է Վանաձորի Նոտարական գրասենյակի նոտար Մամիկոն Ասլանյանի թեկնածությունը: Այդ մասին որոշումը կայացվել է երեկ ՀՀԿ տարածքային գրասնեյակի խորհրդի նիստում:
Մամիկոն Ասլանյանը կգլխավորի կուսակցության ցուցակը: Հանրապետական կուսակցության կազմակերպական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը, պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ինչո՞ւ կուսակցությունը որոշեց չպաշտպանել գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանի թեկնածությունը, ասաց. «Սամվել Դարբինյանը մեր լավ ընկերն է»:
Նա ասաց, որ տարածքային կառույցից կստանան խորհրդի որոշման արձանագրությունը և կքննարկեն հունիսի 23-ին կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում:
Մեր հարցին, թե ինչո՞ւ այնուամենայնիվ, ՀՀԿ-ն որոշեց չպաշտպանել Սամվել Դարբինյանի թեկնածությունը, չի՞ արդարացրել կուսակցության հույսերը, գործող քաղաքապետը պատասխանեց. «Հանրապետական կուսակցությունը երբեք նման որոշում չի կայացրել, պարզապես այլևս չեմ ուզում քաղաքապետ աշխատել»:
Ինչո՞ւ, հոգնե՞լ է քաղաքապետ աշխատելուց, մեր մյուս հարցին, Սամվել Դարբինյանը պատասխանեց. «Պարզապես աշխատանքիս բնույթը փոխել եմ ուզում: Մնացածի մասին, երբ քաղաքապետի ընտրությունները կլինեն, դուք այդ ժամանակ կտեղեկանաք, թե որտեղ եմ աշխատելու»:
Այլ հարցերի Դարբինյանը չպատասխանեց:
Նշենք, որ Սամվել Դարբինյանը քաղաքապետ է աշխատում 2002 թվականից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան