Ֆրանսիայի արհմիությունների երթն արտոնվեց
Ֆրանսիական 7 արհմիություններ, երկար բանակցությւոններից հետո, կարողացան երթ անցկացնելու իրավունք ստանալ։ Երթը կանցկացվի հունիսի 23-ին Փարիզում, նախապես գծված երթուղուց փոքր ինչ շեղումներով։ Այս մասին հայտնում է «russian.rt»՝ հղում անելով արմիություններից մեկի առաջնորդ Ֆիլիպ Մարտինեզի խոսքերին:
Մարտիներզի խոսքերով՝ արմիությունների ղեկավարները հայտարարել են, որ իրենց երթը պետք է արտոնվի: Ֆրանսիայի ՆԳՆ-ի հետ երկար բանակցություններից հետո կողմերը, ի վերջո, եկել են համաձայնության:
Մարտինեզը հայտարերել է, որ ևս մեկ մասայական ակցիա անցկացնելու են հունիսի 28-ին:
«Աշխատանքային ուժ» արմիության նախագահ Ժան Կլոդ Մայնն ասել է, որ երթը սկսվելու և վերջանալու է Բաստիլի հրապարակում: Նրա խոսքերով՝ երթուղին ՆԳՆ-ն է առաջարկել:
Ավելի վաղ, ոստիկանության ներկայացուցիչը հայտնել էր, որ արգելելու է երթը Բաստիլի հրապարակից դեպի Ժողովրդի հրապարակ: Նախորդ երթը տեղի էր ունեցել հունիսի 14-ին և վերածվել էր ոստիկանության հետ բախումների: