Մեկնարկել է երեխաներին հայկական արտադրության մերօրյա մուլտֆիլմերին ծանոթացնելու ծրագիր
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ երևանյան կինոթատրոններում մեկնարկել է հայկական մուլտֆիլմերի ցուցադրման ծրագիրը: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:
Ազգային կինոկենտրոնի այս նախաձեռնությունը նպատակ ունի միաժամանակ հաղթահարելու և իրականացնելու երկու շատ կարևոր խնդիր. առաջինը` հայրենական արտադրանքի իրացումը ներքին շուկայում (վարձույթի ձևավորման, դիստրիբյուտորական ընկերությունների կայացմանը և այլն): Եվ երկրորդը՝ երեխաներին ծանոթացնելու հայկական արտադրության մերօրյա մուլտֆիլմերին:
Ծրագրի շրջանակում ցուցադրվում են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նկարահանված մուլտֆիլմերը` «Վիշապագորգ» /ռեժիսոր՝ Գայանե Մարտիրոսյան/, «Սասնա Ծռեր» /ռեժիսոր՝ Արման Մանարյան/, «Զարմանադարան» /ռեժիսոր՝ Անդրանիկ Թորոսյան/, «Գորտը» /ռեժիսոր՝ Անդրանիկ Թորոսյան/, «Տարաշխարհիկները» /ռեժիսոր՝ Գայանե Մարտիրոսյան/, «Մի անգամ մի օր» /ռեժիսոր՝ Նաիրա Մուրադյան/ մուլտֆիլմերը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում