Այսօրվանից հանրապետությունում սկսվել են ծիրանի մթերումները
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսում են ծիրանի մթերումների գործընթացը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, հունիսի 22-ից ծիրանի մթերումները սկսվել են «Արտաշատի պահածոների
գործարան» ԲԲԸ-ում:
Հունիսի 23-ից ծիրանի մթերումներ կսկսի իրականացնել «Արարատ սննդի
կոմբինատ» ՍՊԸ-ն՝ ք. Երևան, Շարուրի 37 հասցեում, հունիսի 24-ից՝ «Եվրոթերմ» ՓԲԸ-ն՝ ՀՀ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում: