Հասարակություն 09:25 22/06/2016 Աշխարհում

Էրդողանը ստիպված կլինի հրաժարական տալ, եթե պարզվի, որ նրա դիպլոմը կեղծ է. Սասունյան

Կարծես թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխացավանքները քիչ էին, հիմա էլ նա կանգնած է մի նոր մեղադրանքի առջև՝ հնարավոր է, որ նա կեղծել է իր բարձրագույն կրթության դիպլոմը: Եթե սա ճիշտ լինի, ապա նա ստիպված կլինի հրաժարական տալ իր նախագահական պաշտոնից և հնարավոր է բանտարկվի կամ աքսորվի:

Որոշ ժամանակ լուրեր էին պտտվում, որ Էրդողանը բարձրագույն կրթություն չունի, ինչը կարող է նրան զրկել նախագահի պաշտոնից, քանի որ Թուրքիայի Սահմանադրության 101-րդ հոդվածի համաձայն՝ պահանջվում է, որ նախագահի թեկնածուները «ավարտած լինեն բարձրագույն ուսումնական հաստատությունը»:

Լրագրող Չենգիզ Չանդարը, Al-Monitor.com կայքում հունիսի 15-ին տեղադրված՝ «Արդյոք Էրդողանի համալսարանական դիպլոմը կեղծվա՞ծ է» խորագիրը կրող հոդվածում լուրջ կասկածներ է առաջ քաշում Թուրքիայի նախագահի բարձրագույն կրթության դիպլոմի իսկության վերաբերյալ:

Ինչպես բացատրում է Չանդարը. «Էրդողանը հաճախել է իմամ հաթիփ դպրոց՝ միջնակարգ դպրոցի մակարդակի մի հաստատություն, որը կրթում է կրոնական քարոզիչների: 1970-80-ական թվականների շրջանավարտները կարող էին շարունակել իրենց բարձրագույն կրթությունը միայն աստվածաբանության բնագավառում»: Այդուհանդերձ, երբ  2014 թ. օգոստոսին Էրդողանը թեկնածու էր նախագահի պաշտոնի համար, նա Բարձրագույն ընտրական խորհրդին ներկայացրել է իր դիպլոմի լուսապատճենը՝ պնդելով, որ նա բակալավրի աստիճան է ստացել 1981 թվականին Մարմարայի համալսարանի տնտեսագիտության և կառավարման  ֆակուլտետից:

Խնդիրն այն է, որ Մարմարայի համալսարանը հիմնադրվել է միայն 1982 թվականին, ուստի անհնարին էր, որ Էրդողանը համալսարանն ավարտեր դրա հիմնադրումից մեկ տարի առաջ: Քանի որ տնտեսագիտության ֆակուլտետը հիմնադրվել է միայն 1983 թվականին,  ապա Էրդողանը չէր կարող այն ավարտել 1981-ին, ինչպես նա պնդում է: Ցավոք, այս կասկածելի մեղադրանքներից  ոչ մեկը Թուրքիայում չի կարող մանրակրկիտ կերպով ուսումնասիրվել լրատվամիջոցների կամ քաղաքացիական հասարակության կողմից՝ Էրդողանի վարչակարգի բռնատիրական բնույթի պատճառով, որը սովորաբար փակում է թերթերը և հետապնդում բոլոր ընդդիմախոսներին:

Նախագահի օգնականները անդրդվելի են. նրանք Էրդողանի դեմ մեղադրանքները համարում են անհիմն, քանի որ դրանք տարածում են ընդդիմադիր կուսակցությունները: Առաջին բողոքը ստացվեց նախկին դատավոր Օմեր Ֆարուք Էմինաղաօղլուի կողմից, որն իր կասկածները ներկայացրեց Բարձրագույն ընտրական խորհրդին՝ Էրդողանի բարձրագույն կրթություն չունենալու մասին նրա դիպլոմի լուսապատճենում առկա անճշտությունների պատճառով: Ընտրական խորհուրդը միանգամից մերժեց դատավորի դիմումը:

Երկրորդ մարտահրավերը նետեց թուրք ծայրահեղ ազգայնական Գյոքչէ Ֆիրաթը, որը մանրամասն փաստարկներ  ներկայացրեց՝ պաշտպանելով այն պնդումը, որ Էրդողանի դիպլոմը կեղծ է: Ֆիրաթը պահանջեց նայել Էրդողանի դիպլոմի բնօրինակը, այլ ոչ թե պատճենը, որ նա ներկայացրել էր Բարձրագույն ընտրական խորհրդին: Թուրք ազգայնականը մեղադրեց Մարմարայի համալսարանի ռեկտորին և դեկանին՝ Էրդողանի դիպլոմը կեղծելու հանցագործությանը սատարելու համար: Նա պնդեց, որ Մարմարայի համալսարանի ռեկտորի և դեկանի ստորագրությունները չեն համապատասխանում նույն համալսարանից իր ստացած դիպլոմում առկա ստորագրություններին: Նա նաև կասկածի տակ առավ Էրդողանի դիպլոմում հայտնաբերված հաջորդական համարի վավերականությունը: Վերջապես, Ֆիրաթը պնդեց, որ Թուրքիայի նախագահի դիպլոմի տեսքը տարբերվում է մյուս շրջանավարտների ստացածներից:

Այս ամսվա սկզբին, քրդամետ ԺԴԿ կուսակցությունը պաշտոնական խորհրդարանական հարցում ներկայացրեց կրթության նախարար Իսմեթ Յըլմազին՝ պահանջելով «հստակեցնել Էրդողանի համալսարանական դիպլոմի շուրջ ստեղծված առեղծվածը»: Ի պատասխան Բարձրագույն ընտրական խորհուրդ ուղարկված համանման մի հարցման՝ ԺԴԿ-ն ստացավ Թուրքիայի նախագահի նոտարական կարգով հաստատված դիպլոմի պատճենը: Սակայն, ԺԴԿ-ն հայտարարեց, որ շարունակելու է վիճարկել այդ դիպլոմի վավերականությունը:

Չենգիզ Չանդարն իր հոդվածում լուրջ մտահոգություններ է առաջ քաշել Էրդողանի որպես Թուրքիայի նախագահի լեգիտիմության մասին, եթե հաստատվի, որ նրա դիպլոմը կեղծված է. «Եթե հարցին լրջորեն մոտենանք, ապա Թուրքիայում այս հակասությանը կհետևեն հսկայական իրավական հարցեր: Եթե պարզվի, որ Էրդողանը երբեք նախագահ ընտրվելու իրավունք չի ունեցել, ապա այն ամենը ինչ նա ստորագրել կամ իրականացրել է, կհամարվի անվավեր զուտ իրավական տեսանկյունից: Քաղաքական տեսանկյունից, այն մի ամբողջ զինանոց կապահովի նրա քննադատների համար, որոնց թիվն արտերկրում արագորեն աճում է: Եվ եթե Էրդողանի դիպլոմի կեղծ լինելն ապացուցվի, ապա այն բնականաբար հնարավորություն կտա նրա միջազգային հակառակորդներին առաջ քաշելու նրա տիտղոսի օրինական լինելու հարցը»:  

Մինչ նախագահ Էրդողանը ԴՆԹ հետազոտություն է պահանջում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին քվեարկած Գերմանիայի խորհրդարանի 11 թուրք պատգամավորների էթնիկ ծագումը ստուգելու համար, շատ ավելի նպատակահարմար կլիներ քիմիական ստուգման ենթարկել նրա դիպլոմը: Պետք է նաև Էրդողանին հոգեբանական հետազոտության ենթարկել՝ նրա մշտապես անհավասարակշիռ հոգեվիճակը գնահատելու համար… 

Հարութ Սասունյան՝
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:44
Ադրբեջանում ցանկանում են կասեցնել ԱՄՆ ՄԶԳ գործունեությունը
Ադրբեջանի խորհրդարանի  պատգամավորները դիմել են երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ երկրում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
Աղբյուր` Panorama.am
21:44
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի բանաձևով 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին
Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթաժողովի շրջանակներում ընդունվել է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և...
Աղբյուր` Panorama.am
20:48
Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը
Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Թեկղի, Վառվառա և Պեղագեա սուրբ կույսերի հիշատակության տոնին՝...
Աղբյուր` Panorama.am
20:00
Մադրիդում առաջին անգամ կցուցադրվեն Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը
Մադրիդում առաջին անգամ կցուցադրվեն Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը՝ լեգենդար հայ կինոռեժիսորի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների...
Աղբյուր` Panorama.am
19:48
Որտե՞ղ է հուղարկավորված ամուսինս, չեմ հիշում. Լուսինե Իսրաիլյան
Գրիգորի Իսրաիլյանը զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին։
Աղբյուր` Panorama.am
19:28
Վաղ տարիքում օտար լեզուներ սովորելը շատ առավելություններ ունի
Ըստ Եվրոստատի տվյալների, 2022 թվականին ԵՄ-ում տարրական դասարանների աշակերտների 6,5%-ը սովորել է երկու կամ ավելի օտար լեզու։ Եվրանյուզը գրում...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Փյունիկի» դարպասապահ Հենրի Ավագյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական
«Փյունիկի» դարպասապահ Հենրի Ավագյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական` մասնակցելու Ազգերի լիգայի հանդիպումներին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:58
Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել է
Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Ղուլունցն այսօր ձերբակալվել է, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
18:42
Դանիան դպրոցներում սմարթֆոնների օգտագործման սահմանափակումներ է մտցնում
Դանիան միշտ համարվել է կրթության մեջ թվային գործիքների կիրառման առաջատարներից մեկը, սակայն այժմ առաջիններից մեկն է, ով հեռանում է այս...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստների վարկանիշում
«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն GiveMeSport-ի վարկածով աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակում...
Աղբյուր` Panorama.am
18:08
Ուսուցչի աշխատանքը պետք է արժևորված լինի ոչ միայն ֆինանսապես․ Ենգիբարյան
Ուսուցչի օրը, ուսուցիչներին նվիրված տոնը նշվում է ամեն տարի սկսած՝ 1994 թվականի հոկտեմբերի 5-ից։ Ուսուցիչների տոնը նշվում է ավելի քան 100...
Աղբյուր` Panorama.am
17:59
Հրաժարվել են գնել Ալլա Պուգաչովայի ամառանոցը «անճաշակ վերանորոգման» պատճառով
Mash Telegram ալիքը հայտնում է, որ Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկ  թաղամասում գտնող Ալլա Պուգաչովայի ամառանոցի պոտենցիալ գնորդը հրաժարվել է...
Աղբյուր` Panorama.am
17:40
Emirates ավիաընկերությունը ուղևորներին արգելել է օդանավ բերել փեյջեր
Emirates ավիաընկերությունն արգելել է ուղևորներին օդանավում կամ ուղեբեռի մեջ ունենալ փեյջեր և շարժական ռադիոկայաններ։ «Բոլոր...
Աղբյուր` Panorama.am
17:10
Սիրիան ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ է ներկայացրել
Սիրիան ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ին և համապատասխան դիմում է ուղարկել։ Այս մասին ասել է ՌԴ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նա...
Աղբյուր` Panorama.am
17:01
Սաղաթելյան. Այս օրերին ադրբեջանական մամուլը հիստերիա է բարձրացրել՝ դարձյալ թիրախավորելով Դաշնակցությանը
«Այս օրերին նույն հռետորաբանությամբ և նույն թեզերով ՀՀ գործող իշխանությունները և նրանց սպասարկող մամուլը պայքարում են ազգային շահերով առաջնորդվող բոլոր անհատների և կառույցների նկատմամբ»։
Աղբյուր` Panorama.am
16:44
Սալոմե Զուրաբիշվիլին քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմության հետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական նստավայրում քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմության ներկայացուցիչների հետ։...
Աղբյուր` Panorama.am
16:30
Բաքվից արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
Բաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր այդ հայտարարությամբ Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:...
Աղբյուր` Panorama.am
16:24
«Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Այսօր ժամը 12։24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Հոլիվուդյան սկանդալ՝ հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ ու ներկայությամբ
Վերջերս լուրջ սկանդալ է ծագել ամերիկացի շոու-ինդուստրիայի ամենաազդեցիկ մարդկանցից մեկի՝ ռեփեր, պրոդյուսեր, ձեռնարկատեր և միլիարդատեր Շոն Քոմբսի...
Աղբյուր` Panorama.am
15:50
Թուրքիայում բացվել է Դեմիրալի հուշարձանը, ով Եվրո-2024-ին ցուցադրել է «Գnրշ գшյլերի» ժեստը
Թուրքական Բոլու քաղաքում բացվել է թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի հուշարձանը, որը Եվրո-2024-ի ժամանակ Ավստրիայի դեմ խաղում  թուրքական...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ջերմաստիճանը 4-6 աստիճանով կբարձրանա
Հայաստանի տարածքում հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-7-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը առանձին...
Աղբյուր` Panorama.am
15:24
Խաշթառակ գյուղում «VAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
Հոկտեմբերի 5-ին, ժամը 12:38-ին քաղաքացին դիմել է Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Խաշթառակ...
Աղբյուր` Panorama.am
15:11
«Երկրապահի» վերնախավը Նիկոլի հետ է. Ալբերտ Բազեյան
«Գործող իշխանության հեռացումն ընդամենը միջոց է մեր պետության և մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Մենք չենք կարող որևէ...
Աղբյուր` Panorama.am
14:42
Լիլիթ Գալստյանը ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ վեհաժողովի երկրորդ մեծ խմբակցության՝ սոցիալիստների և սոցիալ-դեմոկրատների խմբակցության փոխնախագահ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Դուբլինում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ...
Աղբյուր` Panorama.am
14:35
Փաշինյանն անընդունելի է համարել վերջին օրերին ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը...
Աղբյուր` Panorama.am
14:24
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ մեղադրանքների ու աշխատավարձի մասին
Panorama.am-ը բողոքներ է ստացել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստների աշխատավարձերի,...
Աղբյուր` Panorama.am
14:11
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կոշի եկեղեցի կտարվի Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը
Հոկտեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում՝  եկեղեցու ուխտի օրվա առիթով մատուցվելու է Սուրբ և Անմահ Պատարագին, սկիզբը ժամը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է. Ճարտարապետ
14:49 04/10/2024

Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է. Ճարտարապետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}