Հակառակորդը կիրառել է ԴՇԿ տիպի գնդացիրներ. ԼՂՀ ՊՆ
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական անդորրը պահպանվել է, բացառությամբ առաջնագծի արևելյան և հյուսիսային ուղղությունների: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, նշված հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` կիրառելով նաև ԴՇԿ տիպի գնդացիրներ:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: