Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված երկու անձանց անունները հայտնի են. «Ժողովուրդ»
Երեկվա դրությամբ ՀՀ իշխանությունները շարունակում էին գաղտնի պահել, թե Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձինք, ինչի հիման վրա նա ձերբակալվել է, ովքեր են։ Ինչպես հայտնի է՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Սեֆիլյանը կասկածվում է մի խումբ անձանց հետ զինված խմբավորում ստեղծելու և զենքի գործադրմամբ ինչ-որ շենքեր զավթելու մտադրություն ունենալու մեջ։ Ըստ իրավապահների՝ Սեֆիլյանի դեմ ինչ-որ անձինք են ցուցմունք տվել, որոնք ներկայումս գտնվում են կալանքի տակ։ Սակայն ուշագրավն այն է, որ Ժիրայր Սեֆիլյանի շրջապատից ոչ մեկն այդ քրեական գործով չի անցնում։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սեֆիլյանի ձերբակալության առիթ դարձավ քրեական գործով կալանավորված անձանցից մեկը Ներսես Միքայելի Պողոսյանն է, մյուսը՝ Հովհաննես Դորիկի Պետրոսյանը։ Նրանց անունները առայժմ ոչինչ չեն ասում։ Սակայն այդպես էլ անհայտ է մնում, թե նշված անձանց իշխանություններն ինչպես են «կապուն» Ժիրայր Սեֆիլյանի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին