Արամ Աթեշյանը այս օրերին Հայաստան չի ժամանելու. Մայր Աթոռ
Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը այս օրերին Հայաստան չի ժամանելու: Այդ մասին այսօր Panorama.am-ին տեղեկացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:
«Այս օրերին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Հայաստան չի ժամանելու», -փոխանցեց քահանա Մելիքյանը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Հայաստան է ժամանելու հունիսի 22-ին, և մի խումբ հայեր պատրաստվում էին բողոքի ակցիայով դիմավորել հոգևորականին:
Սակայն «Թույլ չենք տալու Աթեշյանին Հայաստան մտնել» նախաձեռնող խումբը երեկ երեկոյան հայտարարություն տարածեց, թե քանի որ որևէ պատկան մարմնից հնարավոր չի եղել ճշտել, թե երբ և ինչպես է Աթեշյանը ժամանելու Հայաստան, հետևաբար բողոքի ակցիայի օրը տեղափոխվում է հունիսի 24-ին Էջմիածնում:
«Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասված մեր 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը օրեր առաջ հրապարակավ պղծած Կ. Պոլսի հայոց պատրիարքի աթոռը բռնազավթած Արամ Աթեշյանը Հռոմի պապի Հայաստան այցելության առիթն օգտագործելով ցանկանում է իր անցանկալի ներկայությամբ մեր երկիրն էլ պղծել։ Երբ Բունդեսթագի թուրք պատգամավորները հորդորում են արգելել Էրդողանի մուտքը Գերմանիա, մենք ևս, սուրբերի շարքին դասված իր միլիոնավոր զոհերի հիշատակը հարգող հայ ազգի արժանապատիվ զավակներ, թույլ չենք տալու նրա Հայաստան մուտքը։
2016 թ. հունիսի 24–ին հանդիպում ենք «Մայր Աթոռ» Սուրբ Էջմիածնում, Ռ. Թ. Էրդողանի դրածո Աթեշյան կոչեցյալ Աթեշօղլուին մեր երկիր մուտքը թույլ չտալու համար», -ասված էր նախաձեռնող խմբի հայտարարության մեջ:
Նշենք, որ հունիսի 24-ին Հայաստան է ժամանելու նաև Հռոմի Պապը:
Հարակից հրապարակումներ`
- Հացպանյանը փաստերով ներկայացրել է Աթեշյանի դիզած հարստությունը. «Ժամանակ»
- Թուրքիայի հայկական համայնքը Աթեշյանի այցի վերաբերյալ դիմել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնին
- Արամ Աթեշյանին Հայաստանում կդիմավորեն բողոքի ակցիայով
- Արամ Աթեշյանը կայցելի Հայաստան
- Չեմ արդարացնում Արամ արքեպիսկոպոսի նամակի բովանդակությունը. Տեր Վահրամ քահանա Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան