Իտալիայում առաջարկում են դուրս գալու Եվրոգոտուց
Իտալիայի «Հինգ աստղերի շարժում» կուսակցությունը, որն նշանակալի արդյունք է գրանցել վերջերս Իտալիայում կայացած ՏԻՄ ընտրություններում, առաջարկել է Եվրոգոտուց երկրի դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» գործակալությունը՝ հղում կատարելով «Daily Mail»-ին:
«Մենք ցանկանում ենք խորհրդակցել ժողովրդի հետ եվրոյի հարցով: Ներկա պայմաններում եվրոն չի աշխատում: Մենք կարող ենք առաջարկել այլընտրանքային արժույթ կամ «եվրո-2»»,- հայտարարել է կուսակցության անդամ և Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի ղեկավարի տեղակալ Լուիջի դի Մայոն:
Աղբյուրը նշում է, որ նմանատիպ ցանկացած հանրաքվե կարող է ծառայել միայն որպես հասարակական տրամադրությունների ստուգման «ջերմաչափ», քանի որ Իտալիայի օրենքները արգելում են միջազգային պայմանագրերից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել, սակայն եվրոյի դեմ հանդես եկողների հաղթանակը լուրջ ազդանշան կհանդիսանար Իտալիայի իշխանությունների համար, մանավանդ Մեծ Բրիտանիայի՝ դաշինքի կազմից դուրս գալու համատեքստում:
Նշենք, որ վերնշյալ կուսակցությունը, որը ղեկավարում է երգիծաբան Բեպե Գրլլոն ավելի վաղ առաջ էր քաշում ԵՄ-ում երկու արժույթների սահմանման առաջարկը: Դրանցից մեկը պետք է ծառայի հարուստ հյուսիսում, իսկ մյուսը՝ աղքատ հարավում:
Նա նաև բազմիցս արտահայտվել է ԵՄ կազմից Իտալիայի դուրս գալու հարցով քվեարկություն անցկացնելու օգտին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան