Նադեժդա Սավչենկոն հանդես է եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման օգտին
Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավոր, ԵԽԽՎ ուկրաինական պատվիրակության անդամ Նադեժդա Սավչենկոն հանդես է եկել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների փուլային չեղարկման օգտին: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին ուկրաինացի խորհրդարանականը հայտարարել է գերմանական «Դոյչե վելլե» պարբերականին տված հարցազրույցում:
«Կարծում եմ, որ պատժամիջոցները պետք է լինեն ավելի անձնավորված, որպեսզի այն կատարող անձինք ստանան իրենց հասանելիքը: Տնտեսական (պատժամիջոցները) ցանկալի է չեղարկել ժամանակի ընթացքում, ինչ-որ բանի կատարմանը զուգահեռ: Փուլային տարբերակով»,- հայտարարել է Սավչենկոն:
Վերջինիս խոսքով` իր համար անհասկանալի է այն փաստը, որ պատժամիջոցները վնաս են հասցնում խաղաղ բնակչությանը ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Եվրոպայում և Ուկրաինայում: Նրա համոզմամբ, Արևմուտքը պետք է Մոսկվայի հետ խոսի տնտեսության և քաղաքականության լեզվով, «այլ ոչ թե գլորվի» դեպի 3-րդ համաշխարհային պատերազմ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին