Թուրքիայում ահաբեկչության դեմ օրենքը կիրառվում է խաղաղ բնակչությանը պատժելու նպատակով
Այսօր կայացած ԵԽԽՎ զեկույցի քննարկումների ժամանակ Ժողովրդավարական ինստիտուտների գործարկման ԵԽԽՎ համազեկուցուցող Նաստասյա Վուկովիչը հայտարարել է, որ Թուրքիայում ահաբեկչության դեմ օրենքը կիրառվում է խաղաղ բնակչությանը պատժելու նպատակով: Այս մասին հայտնում է «Ռիա նովոտի» լրատվական գործակալությունը:
«Հատկապես մտահոգում է այն փաստը, որ շատ հաճախ կիրառվում է ահաբեկչության մեղադրանքը որպեսզի պատժեն խաղաղ բնակչությանը»,- հայտարարել է նա:
Վերջինիս խոսքով՝ իշխանությունները պնդում են, որ այս կամ այն գործիչը իբր հանդես է գալիս «ահաբեկչության շահերից ելնելով»: Նաև՝ վերոնշյալ օրենքի չափից շատ կիրառումը կհանգեցնի իրավապաշտպանների և փաստաբանների վրա զանգվածային ճնշումների: Ըստ Վուկովիչի առաջարկի՝ պետք է վերացվեն Թուրքիայի նախագահին վիրավորելու վերաբերյալ քրեական օրենքների կիրառման չարաշահումները:
Վուկովիչը նաև մտահոգություն է հայտնել Թուրքիայում դատավորների և սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Մեկ այլ համազեկուցող՝ Ինգեբորկա Գոդսկեսենը կոչ է արել Անկարային հաշվետու լինել երկրի հարավ-արևելքում մարդու իրավունքների խախտումների հարցով: Ըստ նրա երկրի՝ նշված շրջաններում հատուկ գործողությունների հետևանքով սպանվել են շուրջ 350 քաղաքացիական անձ և ուժային կառույցների շուրջ 500 սպա: Բացի դրանից՝ գործողությանը զոհ են գնացել քրդական աշխատավորական կուսակցության շուրջ 5000 անդամներ:
Ըստ զեկուցողի՝ թուրքական զինված ուժերը ռազմական գործողություններ են իրականացրել ոչ միայն երկրի տարածքում, այլ նաև Իրաքի հյուսիսում: Նա նշել է, որ պարետային ժամի ազդեցության տակ գտնվող տարածքում տեղակայված շինությունների մեծամասնությունը ավիրվել է:
Ինգեբորկա Գոդսկեսենը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին մարդու իրավունքների խախտումների հարցով ստեղծել հատուկ համատեղ մարմիններ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան