Իսպանիայում Կատալոնիայի անկախության վերաբերյալ հանրաքվեին դեմ են
Իսպանիայի կենտրոնամետ ուժերը զիջումների չեն գնա Կատալնիայի կամ երկրի այլ ինքնավար մարզերի անկախության վերաբերյալ հանրաքվեի անցկացման հարցում: «Ռիա նովոստի»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է «Քաղաքացիներ» կուսակցության ներկայացուցիչ Ֆրանցիսկո Անդրես Պերեսը:
Վերջինիս խոսքով կուսակցությունը պատրաստ է, հունիսի 26-ին կայանալիք ընտրություններից հետո բանակցություններ վարել երկրի բոլոր քաղաքական ուժերի հետ գրեթե բոլոր հարցերով բացառությամբ ինքնավար մարզերի անկախության վերաբերյալ հանրաքվեների անցկացման հարցի:
«Մենք չունենք «կարմիր գծեր»՝ բացառությամբ մեկի, որը վերաբերում է օրենսդրության հարգման՝ տարածքային ամբողջականության և իսպանացիների հավասարության հարցում»,- հայտարարել է քաղաքական գործիչը:
Նա նաև նշել է, որ իր կարծիքով քիչ հավանական է, որ հունիսի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով օրենսդիր մարմին անցած քաղաքական ուժերին կրկին չի հաջողվի ընդհանուր հայտարարի գալ կառավարության ձևավորման հարցում:
Նշենք, որ հունիսի 26-ին Իսպանիայում կկայանա խորհրդարանի արտահերթ ընտրություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան