Լևոն Հայրապետյանը դատարանում վատացել է
Մոսկվայի քաղաքային դատարանը ընդհատել է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի բողոքի քննությունը՝ դատարանի դահլիճում նրա առողջական վիճակի վատացման պատճառով: Այդ մասին տեղեկացնում է «ТАСС» գործակալությունը:
Լևոն Հայրապետյանի պաշտպանական կողմը բողոքարկել էր նրա նկատմամբ կայացրած դատարանի վճիռը: Այդ կապակցությամբ, դատարանը որոշել է բժիշկ կանչել: Ըստ աղբյուրի, սպասվում է, որ դատական հաջորդ նիստի մասին կհայտարարվի, երբ բժիշկներն ավարտեն իրենց գործը:
Գործարարը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ Բաշկիրիայի նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևի մորից նկատմամբ խարդախությամբ 700 հազար ԱՄն դոլար հափշտակելու համար: