Տնտեսվարողները ևս զգում են կրթական համակարգի հետ համագործակցության անհրաժեշտություն. Լևոն Մկրտչյան
«Մեր խնդիրն է՝ անել ամեն ինչ, որպեսզի գիտություն-կրթություն-բիզնս կապն ամրապնդվի և բուհերի ու տնտեսվարողների համագործակցության կոնկրետ օրինակներն ավելի ու ավելի շատանան, դրանք, ցավոք, այսօր քիչ են»,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր Սինոփսիս Արմենիա ընկերության գիտաարտադրական կենտրոն և ուսումնական դեպարտամենտ այցի ընթացքում:
ԿԳ նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախարարը շեշտել է, որ պետք է հասկանանլ, թե տնտեսությունն ինչ խնդիրներ է դնում կրթական համակարգի առջև. «Մենք ձևավորում ենք պարզ ու ընթացիկ տեխնոլոգիաների՞ վրա հիմնված կրթակարգ, թե՞ մեր կրթական համակարգն իր մեջ պետք է ներուժ ունենա լուծելու խորը ինժեներական և գիտական հարցեր: Հատկապես եթե մենք ընտրում ենք երկրորդ ճանապարհը, ապա պետք է մեծ ուշադրություն դարձնենք բազային կրթության որակին»:
ԿԳ նախարարը հավելել է, որ բուհերն ու պետությունը չեն կարող ամբողջությամբ իրենց վրա վերցնել տեխնոլոգիական կրթության ապահովման խնդիրը, քանի որ դրա համար առկա ռեսուրսները բավարար չեն: Լևոն Մկրտչյանը վստահություն է հայտնել, որ տնտեսվարողներն ևս զգում են կրթական համակարգի հետ համագործակցության անհրաժեշտությունը:
ՏՏ ոլորոտում առկա կադրային մեծ պահանջարկը, ԿԳ նախարարի համոզմամբ կարող է լուծվել երկու ճանապարհով՝ շուկայի ընթացիկ պահանջարկը, որտեղ նախատեսվում է հիմնականում աշխատել տեխնոլոգիաներով, կարող է լրացվել նաև միջին մասնագիտական համակարգի կադրային ռեսուրսով: Այն կլուծի նաև սոցիալական խնդիր՝ հաշվի առնելով ՏՏ ոլորտի բարձր վարձատրությունը: Առավել բարձրակարգ մասնագետների պատրաստման խնդիրը, որտեղ մենք ունենք գիտական ակնկալիքներ պետք է լուծեն առաջատար բուհերը. «Խոսքն այս դեպքում շատ բարձր որակի մասին է, որովհետև որակը դառնում է նաև թելադրող աշխատաշուկայի համար: Այդ տեսանկյունից մենք, բացի աշխատաշուկայի ընթացիկ խնդիրները լուծելուց, կարևորում ենք նաև խորքային և երկարատև համագործակցությունը»,- նշել է Լ. Մկրտչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները