Զինծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողին տրամադրվել է ուսման վարձի մասնակի փոխհատուցում
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ որդին, ով սովորում է Երևանի պետական համալսարանում, առաջին կիսամյակի ավարտից հետո զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության և ծառայության ընթացքում իրականացրել է մարտական հերթապահություն:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ ծառայության ավարտից հետո ուսումը ԵՊՀ-ում շարունակել է առաջին կուրսի երկրորդ կիսամյակից, սակայն չի կարողացել ստանալ ուսման վարձի փոխհատուցում՝ որպես մարտական հերթապահություն իրականացրած զինծառայող:
Դիմումի հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչները հարցը քննարկել են ԵՊՀ ուսումնամեթոդաբանական վարչության հետ: Դրանից հետո ուսման վարձի փոխհատուցման հարցը քննարկվել է նաև ռեկտորատի նիստում:
Արդյունքում, Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողին տրամադրվել է ուսման վարձի 30 տոկոսի չափով փոխհատուցում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան