
Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմում մնալու կողմնակիցները հանրահավաք են անում Լոնդոնում
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում կայացել է ԵՄ կազմում երկրի պահպանման կողմնակիցների հանրահավաքը: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, հավաքվածների առջև ելույթ է ունեցել Լեյբորիստների նախկին առաջնորդ Էդ Միլիբենդը՝ կոչ անելով քվեարկել ԵՄ կազմում մնալու օգտին:
«Սա նույնիսկ ավելի կարևոր է, քան համապետական ընտրությունները, քանի որ անբեկանելի որոշում է. Սա ոչ թե ամեն 4-5 տարիների, այլ ամբողջ սերնդի համար կայացվող որոշում է»,- հայտարարել է Միլիբենդը:
Նշենք, որ ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի կարվագիճակի վերաբերյալ հանրաքվեն նախատեսված է այս տարվա հուլիսի 23-ին:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայի քաղաքացիները դեմ են ԵՄ կազմից դուրս գալուն
- ԱՄՆ-ն կոչ է անում Մեծ Բրիտանիային մնալ ԵՄ կազմում