Պաբլո Պիկասոյի կտավն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով
Լոնդոնում Sotheby’s աճուրդային տանը կայացած իմպրեսիոնիստական և մոդեռնիստական աշխատանքների վաճառքից ստացվել է ավելի քան 103,2 միլիոն ֆունտ ստերլինգ: Թոփ-լոտը դարձել է Պաբլո Պիկասոյի աշխատանքը: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
«Նստած կինը» կտավը գնահատվել էր 28 միլիոն ֆունտ ստերլինգ, վաճառվել է 43,3 միլիոնով: Աճուրդային տան փորձագետների կարծիքով, կտավը «կուբիզմի ոճով արված մեծագույն դիմանկարներից մեկն է»: Նկարը դարձել է Լոնդոնում վերջին հինգ տարվա ընթացքում ամենաթանկ վաճառված արվեստի գործը: Բացի այդ, այն դարձել է կուբիստական ոճի ամենաթանկ վաճառված գործը:
Մոդիլիանիի աշխատանքը, որտեղ պատկերված է նկարչուհի, մոդել և հեղինակի սիրելի Ժաննա Էբյուտերնը, վաճառվել է 38,5 միլիոն ֆունտ ստերլինգով: Այն նախապես գնահատվել էր 30 միլիոն: Պոլ Գոգենի «Նատյուրմորտ խնձորով» աշխատանքը վաճառվել է 3,4 միլիոն ֆունտ ստերլինգով:
Մունկի «Ճիչ» վիմագրությունը վաճառվել է 1,8 միլիոն ֆունտ ստերլինգով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան