10 հազար 29 ձեռնարկություն դադարեցրել է գործունեությունը. «Ժողովուրդ»
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ անցած տարվա ընթացքում գործունեությունը դադարեցրել է 10 հազար 29 ձեռնարկություն:
Ըստ Մակարյանի՝ Հայաաստանից արտագնա աշխատանքի նպատակով մարդիկ հիմնականում մեկնում են Ռուսաստան:
«Դեռևս շարունակվում է Ռուսաստան մեկնողների թիվը մեծ լինել: Չնայած Ռուսաստանում ստեղծված դժվարություններին և ինֆլյացիային, այնուամենայնիվ, մեկնում են: Ցավոք, չի պակասում »,- ասել է Մակարյանը:
«Ժողովուրդի» այն հարցին, թե ՌԴ-ից բացի՝ Հայաստանից էլ որ երկրներ են մեկնում արտագնա աշխատանքի համար, գործարարների միության նախագահն ասել է. «Որոշ չափով Ղազախստանում կա ակտիվություն, որովհետև այնտեղ տնտեսության առումով, հատկապես բիզնես սկսելու տեսանկյունից, տեղացիները այդքան ճկուն չեն, իսկ հայերը կարողանում են»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան