Աշխարհահռչակ դաշնակահարը ներկայացնում է Ալան Հովհաննեսի կյանքն ու ստեղծագործությունը. «Արևելք»
AGBU WebTalks ծրագրի շրջանակներում աշխարհահռչակ հայ դաշնակահար Շահան Արծրունին ներկայացնում է ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի (Ալան Հարությունի Չաքմաքչյանի) կյանքն ու ստեղծագործություններից: Այս մասին գրում է «Արևելք»-ը:
20-րդ դարի ամենաբեղուն կոմպոզիտորներից մեկը համարվող Ալան Հովհաննեսի ստեղծագործություններն այնքան էլ ծանոթ չեն լայն հասարակությանը: Նա կյանքի վերջում իր գրած ստեղծագործություններից մի շարք է հանձնել հայ երաժիշտ Շահան Արծրունուն և խնդրել ձայնագրել: Շահան Արծունին ոչ միայն ձայագրել է դրանք, այլ նաև իր համերգների, ելույթների, դասախոսությունների, ճամբորդությունների ընթացքում աշխարհում տարածել է և շարունակում է տարածել Ալան Հովհաննեսի արվեստը:
Ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննես (Ալան Հարությունի Չաքմաքչյան, 1911 – 2000 թթ) ծնվել է Բոստոնիում: Հայրը Ադանայից էր, Բոստոնում էր հաստատվել երկարատև դեգերումներից հետո։ Մայրը ծագումով շոտլանդացի էր։ Հովհաննեսը սովորել է Բոստոնի Նյու Ինգլենդ կոնսերվատորիայում, զուգընթաց ստեղծել։ Ալան Հովհաննեսի պաշտոնական կատալոգում ընդգրկված է 67 համարակալված սիմֆոնիաներ (պահպանված ձեռագրերում սիմֆոնիաների թիվը անցնում է 70-ից) և 434 համարակալած գործ։
«Հովհաննեսը երաժշտություն գրող մեքենա է... Դրանք վերջին 30 տարում երաժշտական ավանդույթներով ստեղծված լավագույն գործերից են ողջ աշխարհում», – գրել է Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Անդրե Կոստելյանեցը։ Ամերիկայում նրան անվանում են «կոմպոզիտոր, որ առաջ է կանգնած մյուսներից», Ճապոնիայում և Հնդկաստանում՝ «որոնող հայ», Անգլիայում՝ «խաղաղ ամերիկացի»:
Ալան Հովհաննեսը Հայաստան է այցելել 1965 թվականին։ Ալան Հովհաննեսը հայրենիքում երկար չի մնացել. ծանոթացել էգործընկերներին, նվիրել իր ստեղծագործությունները գրականության և արվեստի թանգարանին ու հեռացել։ Նրա հայաստանյան շրջագայության մասին պետական արխիվներում քիչ բան կա։ Երբ Խորհրդային Միությունը տապալվել է և սկսվել Արցախյան ազատամարտը, Հովհաննեսն արդեն ծեր էր ու, չնայած ցանկությանը, չէր կարող գալ նորանկախ Հայաստանի Հանրապետություն։ Նա հայրենիք վերադառնալու այլ ճանապարհ է գտել. գրել է «Արցախ» սիմֆոնիան՝ նվիրված Արցախյան հերոսամարտի քաջերին։ 1991 թ. երբ Ամերիկահայոց արևելյան թեմի ազգային առաջնորդարանը և Ամերիկայի կոմպոզիտորների նվագախումբը համատեղ, Կարնեգի Հոլում մեծ շուքով նշել են Ալան Հովհաննեսի ծննդյան 80-ամյակը, գալա համերգին Մաեստրոն ղեկավարել է իր նոր՝ «Արցախ» սիմֆոնիայի համաշխարհային պրեմիերան:
Դաշնակահար Շահան Արծրունի ծնվել է Ստամբուլում 1943 թվականին: Նա ապրում է ԱՄՆ-ում: Ստամբուլի կոնսերվատորիան ավարտելուց հետո 1964 թվականին Գյուլբենկյան կրթաթոշակով հաճախել է Նյու Յորքի «Julliard» կոնսերվատորիան։ Համերգային գործունեությունից բացի, Շահան Արծրունին հայտնի է նաև` իբրև ազգային էթնիկ երաժշտության մեկնաբան, մանկավարժ, գրող և պրոդյուսեր: Համերգներ է ունեցել նշանավոր բեմերում, նվագել է Սպիտակ տանը, Անգլիայի, Դանիայի, Շվեդիայի և Իսլանդիայի թագավորական պալատներում։ Դասախոսել է Հարվարդի, Կոլումբիայի և Միչիգանի համալսարաններում, իսկ հայկական շարականների մասին դասախոսությամբ հանդես է եկել Կոնգրեսի գրադարանում։ 1996-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն Շահան Արծրունուն պարգևատրել է «Ս. Սահակ և Ս. Մեսրոպ» բարձրագույն շքանշանով։ Ունի 24 ձայնասկավառակ։ Դաշնակահարն աջակցում է Հայաստանում անցկացվող տարբեր ծրագրերի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ու Վանաձորի Տարեցների տան հիմնական հովանավորներից է։
1996-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն Շահան Արծրունուն պարգևատրել է «Ս. Սահակ և Ս. Մեսրոպ» բարձրագույն շքանշանով։ Ունի 24 ձայնասկավառակ։
2015 թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[: