Կառավարությունն այսօր 50 մլն դրամ կնվիրի Լիսկային. ՀԺ
Այսօր կառավարությունը հարկային արտոնություն է տալու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին և նրա եղբորը՝ Սասուն Խաչատրյանին պատկանող «Խաչատրյան եղբայրներ» ընկերությանը։ Այս ընկերությունը մարզի Ծղուկ համայնքում պետք է կառուցի 4 մգվտ փոքր հիդրոոէներգոկասկադ: Օգտագործելու են նշված տարածքի գետերի պետենցիալը՝ էլեկտրաէներգիա է արտադրելու համար։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
Կառավարության որոշման նախագծի համաձայն, այս նպատակով Խաչատրյան եղբայրները պետք է 1,9 մլրդ դրամի ներդրում կատարեն, որից մոտ 489 մլն դրամի պետք է Չինաստանից հիդրոգեներատորներ, հիդրոտուրբինաներ և այլ սարքավորումներ ձեռք բերեն։ Եվ հենց այդ սարքավորումների ներմուծման համար սահմանին գանձվող ավելացրած արժեքի հարկի վճարումն էլ կառավարությունը Խաչատրյան եղբայրների համար հետաձգում է 3 տարով։
ԱԱՀ-ն մեր երկրում 20 տոկոոս է, այսինքն՝ այս հարկատեսակի մասով գանձվելիք մոտ 100 մլն դրամի կամ 200.000 դոլարի վճարումն է 3 տարով հետաձգելու
Թերթը նշել է, որ սա Ս. Խաչատրյանի համար մեծ գումար չէ:
«Նրա մեքենաներից մեկը միայն այդքան կարժենա, եթե, իհարկե՝ ոչ ավելի թանկ։ Ավելին, մեկ այլ որոշմամբ կառավարությունն այս սարքավորումների ներկրումն ազատում է մաքսատուրքից»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան