Շտայնմայեր. Բեռլինն ու Փարիզը ստանձնել են Ռուսաստանի հետ գլխավոր զրուցակիցների դերը
Գերմանիան կգործադրի բոլոր ջանքերը որպեսզի բացառի նոր սառը պատերազմը: «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ, ամերիկյան «Foreign Affairs» ամսագրում տպագրված իր հեղինակային հոդվածում այս մասին գրում է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
Վերջինիս խոսքով` Բեռլինն ամեն ինչ կանի, որպեսզի թույլ չտա Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը վերաճի նոր սառը պատերազմի:
«Գերմանիան, առաջ շարժվելով, կշարունակի անել այն ամենն, ինչ կարող է, որպեսզի թույլ չտա իրավիճակի սրացում»,- նշել է Շտայնմայերը:
Ղրիմի և Ռուսաստանի միավորումը հոդվածագիրը որակում է որպես թերակղզու «անեքսիա»:
Ըստ Շայնմայերի` Գերմանիան և Ֆրանսիան գլխավորում են Ուկրաինայի ճգնաժամը վերջնականապես կարգավորելուն ուղղված միջազգային ջանքերը:
«ԱՄՆ կառավարությունը ուշադրությունը կենտրոնացնում է այլ մարտահրավերների վրա»,- վստահեցնում է հոդվածագիրը, բացատրելով, որ այդ իսկ պատճառով, ըստ նրա, Բեռլինն ու Փարիզը ստանձնել են Ռուսաստանի հետ գլխավոր զրուցակիցների դերը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին