Փարիզում Լավրովն ու Էյրոն կքննարկեն Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ հարցեր
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 29-ին կմեկնեի Փարիզ, որտեղ իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Ժան-Մարկ Էյրոյի հետ հանդիպման ժամանակ կքննարկի Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում առկա ճգնաժամերը:
«Ռիա Նովոսոտի» գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Սերգել Լավրովն աշխատանքային այցով Փարիզ կմեկնի հունիսի 29-ին: Նախատեսվում է կարծիքների փոխանակում միջազգային արդի խնդիրների վերաբերյալ: Անպայման անդրադարձ է լինելու նոր մարտահրավերների ու վտանգների դեմ պայքարում համատեղ գործողությունների թեմային, ինչպես նաև ուկրաինական, ղարաբաղյան, սիրիական, լիբիական ու մերձավորարևելյան խնդիրների կարգավորման հեռանկարներին»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին