Christie's և Sotheby's աճուրդային տները կտրուկ կրճատել են արվեստի գործերի վաճառքը
Աշխարհահռչակ Christie's և Sotheby's աճուրդային տները հունիսի 21-ին և 22-ին կազմակերպել էին իմպրեսիոնիստական և մոդեռնիստական աշխատանքների աճուրդ: Վաճառքից գոյացել է 189 միլիոն դոլար, ինչը 52 տոկոսով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից՝ 395 միլիոն դոլար: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Sotheby's-ը վաճառել է ներկայացված լոտերի 88,9 տոկոսը, Christie's-ը՝ 62 տոկոս: Christie's –ը և Sotheby's-ը ներկայացրել էին համապատասխանաբար 33 և 27 լոտ, մինչդեռ նախորդ տարի յուրաքանչյուրը վաճառքի էին հանել ավելի քան 50 առարկա:
Երկու տների մասնագետները կարծում եմ, որ վատ վաճառքի պատճառ կարող էր լինել Մեծ Բրիտանիայում՝ ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն:
«Ակնհայտ է, որ տնտեսական իրավիճակն ազդում է վաճառքի վրա»,- ասել է Christie's-ի միջազգային բաժնի տնօրենը:
Աճուրդային տան գեղարվեստական խորհրդատուն ասել է, որ ցուցահանդեսում բավարար չէին գլուխգործոցները:
Christie's-ը և Sotheby's-ը միասին զբաղեցնում են անտիկվար և արվեստի գործերի աճուրդային վաճառքի համաշխարհային շուկայի 90 տոկոսը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում