Աշխարհում առաջին անգամ թմրամոլների թիվը գերազանցել է 29 միլիոնը. ՄԱԿ
ՄԱԿ-ի թմրանյութերի տարածման և հանցավորության հարցերով վարչության ամենամյա զեկույցի համաձայն՝ թմրանյութերի օգտագործման հետ կապված հիվանդություններից տառապող մարդկանց թիվը գերազանցել է 29 միլիոնը: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ըստ զեկույցի՝ «վերջին 6 տարվա ընթացքում առաջին անգամ գրանցվում է անհամաչափ աճ՝ բնակչության թվի ավելացման համեմատությամբ»:
Փաստաթղթում նշվում է, որ մոլորակի մեծահասակ բնակչության շուրջ 5 տոկոսը՝ մոտ 250 մլն մարդ, 2014 թվականին առնվազն մեկ անգամ արգելված նյութեր է օգտագործել: «Բացի այդ, 12 մլն մարդ օգտագործում է թմրանյութեր ներերակային ճանապարհով, որոնց 14 տոկոսը վարակված Է ՄԻԱՎ-ով»,-ընդգծում են փորձագետները:
Նրանք նաև արձանագրել են, որ հերոինային թմրամոլությունն ավելի տարածված է դառնում Հյուսիսային Ամերիկայում, Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում։ Այս երկրներում նկատվում է ինչպես կախվածություն ունեցողների թվի, այնպես ել գերդոզավորումից մահվան դեպքերի կտրուկ աճ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում