Ստարտափերի մակարդակը դեռ ամենավաղ մակարդակի վրա է
Ինձ դուր է գալիս հայ ստարտափերի մոտեցումները, նրանք ավելի գլոբալ են մոտենում խնդիրներին: Սթարթափերը ուժեղ են, մակարդակը միջինից բարձր է,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Seedstars World-ի տարածաշրջանային ղեկավար Իգոր Օվչարենկոն:
Նշենք, որ հունիսի 25-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում կայանալու է Seedstars Երևան 2016 մրցույթը: Seedstars WORLD-ը ստարտափերի մրցույթ է՝ զարգացող շուկաների և արագ զարգացող ձեռնարկատիրական էկոհամակարգերի համար: Այն հանդիսանում է կամուրջ ներդրողների և նորաստեղծ ստարտափերի միջև՝ գրավելով Սիլիկոնյան հովտի, Արևմտյան Եվրոպայի խոշոր ներդրողների ուշադրությունը:
Ի. Օվչարենկոյի խոսքով, եղել է նաև Ադրբեջանում, Վրաստանում: Վրաստանում առաջին անգամ է անցկացվել Seedstars մրցույթը:
«Ստարտափերի մակարդակը դեռ ամենավաղ մակարդակի վրա է: Հատուկ դասընթացներ ենք անցկացրել, երկու ամիս պատրաստել ենք, որպեսզի համապատասխանեն մեր չափանիշներին: Բայց արդյունքներից գոհ եմ: Վրաստանում պոտենցիալ կա: Մեր գլխավոր մեսիջն էր նրանց՝ մի սպասեք օգնության, պետության աջակցության, գրանտների, արեք դուք, նայեք մյուս երկրներին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, արդեն չորս անգամ անցկացվել է Seedstars մրցույթը: Ըստ Seedstars World-ի տարածաշրջանային ղեկավարի, այնտեղ ստարտափերի մակարդակը տարիների ընթացում նույնն է. «Ինձ թվում է՝ նախորդ տարի ավելի ուժեղ էին, քան այս տարի»:
Իգոր Օվչարենկոյի խոսքով, հարևան երկրների հետ համեմատած՝ Հայաստանը մի քիչ առաջ է:
Հարակից հրապարակումներ`
- Ավելի լավ է մտածել՝ ինչպես ձեռնոցը նետել աշխարհին. Վահե Բալուլյան
- Հայաստանում վերջին տարիներին ակտիվացել է ստարտափ շարժումը. Արտաշես Վարդանյան