Թուրքիան գերմանացի պատգամավորներին արգելել է այցելել «Ինջիրլիկ» ավիաբազա
Պաշտոնական Անկարան արգելել է գերմանացի պատգամավորներից ու պաշտպանության փոխնախարարից կազմված պատվիրակության մուտքը «Ինջիրլիկ» ավիաբազա: Գեներալ-լեյտենանտ Դիտեր Վարնեկն ասել է, որ Թուրքիան իր այդ քայլը պայմանավորել է Բունդեսթագի կողմից Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմամբ:
Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով գերմանական լրատվամիջոցներին:
Գերմանիայի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը լրատվամիջոցին ասել է, որ թուրքական կողմը չի հաստատել այցի օրակարագը:
«Թուրքիայի ԱԳՆ-ն այդ մասին հայտնել է գերմանական դեսպանատանը»,-ասել է նա, ավելացնելով, որ թուրքական կառավարությունից դեռ գրավոր բացատրություն չեն ստացել:
Նախապես որոշված է եղել, որ հուլիսի կեսերին գերմանական պատվիրակությունը ճանաչողական այց կկատարի՝ ծանոթանալու այնտեղ ծառայություն իրականացնող ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ պայքարին մասնակցող գերմանացի զինծառայողների վիճակին: «Ինջիրլիկ» ավիաբազա այցը ևս ընդգրկված էր օրակարագում:
Լրատվամիջոցն այդ արգելքը որակում է որպես գերմանական կողմին «դիվանագիտական երկրորդ ապտակը», մինչ այդ Անկարան թույլ չէր տվել լրագրողների մուտքը ավիաբազա: Այստեղից գերմանական հետախուզական օդանավերը թռիչքներ են իրականացնում Սիրիայում:
Հարակից հրապարակումներ`
- Շվեդ իրավաբան. Բունդեսթագի որոշումը դրական է, բայց դեռևս պետական քաղաքականություն չէ
- Որպեսզի Ցեղասպանության մասին բանաձևը Բունդեսթագում չքնի, ինչպես քնեց Դումայում՝ Մարուքյանի առաջարկը
- Գերմանիայի ԱԳՆ-ն Բունդեսթագի պատգամավորներին խորհուրդ է տալիս չգնալ Թուրքիա
- Ջավախքի պատգամավորը Վրաստանի խորհրդարանին կոչ է արել հետևել Բունդեսթագի օրինակին
- Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը քննադատել է Էրդողանին
- Բունդեսթագի բանաձևը կրկնակի հարված էր Ադրբեջանին. Հայկ Դեմոյան
- Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը