Զախարովան «անբարեխիղճ» է որակել Մամեդովի հայտարարությունը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությունն որակել է «անբարեխիղճ»: Այսօր հերթական բրիֆինգի ընթացքում լրագրողները Զախարովային խնդրել են պարզաբանել իրավիճակը, երբ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո ադրբեջանցի պաշտոնյան հնչեցրել է հանդիպման արդյունքների վերաբերյալ հրապարակված հայտարարությունից տարբերվող մեկնաբանություն:
Խոսելով Մամեդովի հայտարարության մասին, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը մասնավորապես ասել է.
«Դա Ադրբեջանի կողմից ձեռքբերված համաձայնությունը սեփական տեսանկյունից մեկնաբանելու փորձ է: Ինչպես հայտնի է՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներն ընդունել են եռակողմ հայտարարություն: Նրանք վերահաստատել են, և այդ համաձայնագրում հստակ նշված է, Վիեննայում հայ-ադրբեջանական վերջին գագաթաժողովում ձեռքբերված պայմանավորվածությունները»:
Այնուհետև ընթերցելով Սանկտ Պետերբուրգում ընդունված փաստաթուղթը՝ Զախարովան նշել է, որ այն հրապարակային է, հասանելի է համացանցում և ավելացրել.
«Ես կխնդրեի, կարծում եմ՝ դա նաև կոլեկտիվ խնդրանք է՝ առաջնորդվել միայն հայտարարության բնօրինակով, այլ ոչ թե հանդիպման արդյունքները մեկնաբանելու փորձ հանդիսացող բավականին անբարեխիղճ հայտարարություններով:
Կա հստակ հայտարարություն, այն հրապարակվել է և հանդիսանում է պաշտոնական փաստաթուղթ:
Հենց դա էլ պետք է հիմք ընդունել, այլ ոչ թե որևէ մեկի կամայական ընթերցանությունը կամ այլասերված մեկնաբանությունը»:
Այս հարց-պատասխանն ամբողջությամբ կարող եք լսել 57.13-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան