Վենեսուելայում սննդի համար պայքար է սկսվել
Վենեսուելայի բնակչությունը երկրում ապրանքների պակասի, գնաճի և պետական եկամուտների նվազման հետ կապված սկսել են ծայրահեղ միջոցներ ձեռնարկել՝ ուտելիք ստանալու համար,-գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով The New York Times-ը:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրում 50 բողոքի ակցիաներ, անկարգություններ և զանգվածային թալան է տեղի ունեցել, որոնց ընթացքում թալանվել և ոչնչացվել են տասնյակ ձեռնարկություններ, զոհվել առնվազն հինգ մարդ՝ այդ թվում 4-ամյա երեխա:
«Եթե ուտելիք չլինի, անկարգություններն ավելի կշատանան»,-ասել է Կումանում զանգվածային թալանի մասնակիցներից մեկը:
Ըստ աղբյուրի վիճակագրության՝ վենեցուելացիների 87 տոկոսին գումարը չի բավականեցնում բավարար չափով սնունդ գնելու համար, իսկ ամսական աշխատավարձի 72 տոկոսը ծախսվում է միայն սնունդ գնելու համար:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարծում է, որ խանութների վրա հարձակման հետևում ընդդիմությունն է կանգնած:
Բացի այդ, կառավարությունը մեղադրում բիզնես սեփականատերերին միտումնավոր ապրանքների գները բարձրացնելու և արհեստական դեֆիցիտ ստեծելու համար: