Պաշտպանական կողմի կարծիքով, Ժիրայր Սեֆիլյանին առնչվող վթարը իմիտացիա է
Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը հունիսի 22-ին բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը, և «Նոր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը կալանավորվեց երկու ամսով: Սեֆիլյանի պաշտպանական կողմը մտադիր է Վերաքննիչ դատարանում բողոքարկել կալանքի մասին որոշումը:
«Սա անհիմն և ապօրինի որոշում էր, որի հիմքում միայն ու միայն քաղաքական ենթատեքստ կա», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման գնահատական տվեց Սեֆիլյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խմբի անդամ Գևորգ Դավթյանը՝ ընդգծելով, որ Սեֆիլյանը շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
Նրա խոսքով, կալանքի որոշման հիմքում որևէ «բովանդակային և նյութական հիմնավորում չի եղել»: Փաստաբանի պնդմամբ, Սեֆիլյանը չէր կարող թաքնվել կամ խուսափել քննչական գործողություններից:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, թե Սեֆիլյանը կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Մասնավորապես, ըստ աղբյուրի, Ժիրայր Սեֆիլյանն անմիջական շփումներ է ունեցել քրեական գործով որպես մեղաղրյալ ներգրավված տարբեր անձանց հետ, որոնց ուղղակիորեն հանձնարարել է ապօրինի կերպով պահվող զենք և ռազմամթերք փոխադրել, դրանք տեղափոխել և պահել տարբեր վայրերում, ինչպես նաև պատրաստ լինել՝ համապատասխան հրամանի դեպքում օգտագործել դրանք։
Այս գործով բացի Սեֆիլյանից, անցնում են ևս 8 մեղադրյալներ: Փաստաբան Գևորգ Դավթյանը նրանց վերաբերյալ հստակ ոչինչ չասաց, միայն նկատեց, որ իրենց տեղեկություններով նրանք բոլորն էլ կալանավորված են:
Նույն քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ամեն ինչ սկսվել է մայիսի 20-ին Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից, երբ դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները, պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Պարզվել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում հայտնաբերվել են Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը:
Մեր հարցին, թե արդյոք վթարն իրականում եղե՞լ է, Գևորգ Դավթյանը պատասխանեց. «Վթար եղել, թե չի եղել, մեր պաշտպանական կողմի կարծիքով, դա իմիտացիա է, այդ դեպքի մասին որևէ տեղ նշված չի եղել: Մենք մտավախություն ունենք, որ դա իմիտացիա է: Բայց հստակ ու ամբողջական ոչինչ ասել չենք կարող, քանի որ ամբողջ նյութերին ծանոթ չենք: Բայց մի բան հաստատ է, որ սա քաղաքական նպատակներով է արվում, և Ժիրայր Սեֆիլյանը որևէ կապ չունի իրեն մեղսագրվող արարքի հետ և ինքն էլ դա համարում է խեղկատակություն»:
Հարակից հրապարակումներ`
- Ժիրայր Սեֆիլյանին և ևս 8 անձի մեղադրանք է առաջադրվել
- Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված երկու անձանց անունները հայտնի են. «Ժողովուրդ»
- Ժիրայր Սեֆիլյանի կնոջ սահմանադրական իրավունքը ոտնահարվել է. Փաստաբան
- Սեֆիլյանն ասել է, որ իր հետ ամեն ինչ նորմալ է
- Սեֆիլյանի գրասենյակից առգրավվել են համակարգիչներ, խունացած փաստաթղթեր, դաշտային քարտեզներ
- Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին